Երեքշաբթի 4 Մայիսին, Աւետիսեան դպրոցի գրադարանին մէջ բացումը կատարուեցաւ Արեւմտահայերէն գիրքերու բաժնի հնատիպ գիրքերու ցուցադրութեան, ուր 70 գիրքեր, որոնց տարիքը կը տարուբերէր 100-157-ի միջեւ, յանձնուեցան աշակերտներու ուշադրութեան:
Պատասխանատու պր. Յակոբ Միքայէլեան, հերթով այցելող աւագ դասարաններու աշակերտներուն խօսեցաւ այս ցուցադրութեան նպատակին, հնատիպ գիրքերու, պատմական, գրական եւ թանգարանային արժէքին մասին:
Այցելու աշակերտները, իրենց ուղեկցող դասատուներուն հետ հետաքրքրութեամբ ունկնդրեցին, ապա ծանօթացան ցուցադրուածներուն, հարցումներ ուղեցին Պր. Միքայէլեանին ու այցելութեան աւարտին իրենց տպաւորութիւնները արձանագրեցին յուշամատեանին մէջ:
Վարժարանի տնօրէնութիւնը վերոյիշեալ գիրքերու ապահով պահպանումին ի խնդիր, որոշած է զանոնք յանձնել Մատենադարանին, Ցեղասպանութեան թանգարանին եւ այլ գրադարաններու, որոնց նամակներ ուղուած են, գիրքերուն ցուցակին հետ միասին:
«Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոնը, հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ իրավիճակը, 2021–2022 ուսումնական տարվա ընդունելությունը կազմակերպել է առցանց.
Երեխայի առողջության մասին տեղեկանքը (նախկին 26 ձև), ներկայացնել ընդունվելուց հետո:
Այն անձինք, ովքեր վերոնշյալ փաստաթղթերը էլեկտրոնային փոստով ուղարկելու հնարավորություն չունեն, դրանց թղթային տարբերակները կարող են ծրարված թողնել կրթահամալիրի անցակետում (Հարավ-Արևմտյան Բ-4 թաղամաս, Առնո Բաբաջանյան փողոց 42/7)։
Պահպանե՛լպարետիցուցումները` կրելձեռնոցևդիմակ։
Հարցերի համար զանգահարել 043 00 23 14:
Դիմել կարող են միայն Մալաթիա–Սեբաստիա համայնքի գրանցված բնակիչները:
Գործերը կարող եք ներկայացնել երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10.00-ից մինչև 13.00։ Խորհուրդ ենք տալիս նաև բաց չթողնել պետական դպրոցում Ձեր երեխային գրանցելու հնարավորությունը:
24 ապրիլի, 2021: Երևան: Օր ոգեկոչման, օր խնկարկումի: Ավետիսյան դպրոցը, ինչպես համայն հայությունը, ծաղիկներ է խոնարհում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակին:
Երևանի Մալաթիա-Սեբաստիայի Շախմատի մարզադպրոցի էջը գրում է.
Երեկ ավարտվեց Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող պատանիների և աղջիկների շախմատի առաջնությունը: Ինչպես արդեն նշել էինք, մ. 12 խմբում Բենիկ Ագասարովը, ցույց տալով բացառիկ արդյունք և 11 հնարավորից 11 միավոր հավաքելով, հռչակվեց Հայաստանի չեմպիոն: Նույն տարիքային խմբում 2-րդ տեղը զբաղեցրեց Գագիկ Նավոյանը: Մինչև 14 տարեկան աղջիկների պայքարում չեմպիոն հռչակվեց Էլեն Միրզոյանը, իսկ Ալվարդ Ստեփանյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Մինչև 12 տարեկան աղջիկների առաջնությունում Անահիտ Մկրտչյանը բաժանեց 1-2-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:
105 Royal Մեգանախագծի մշակութային ծրագրին անմասն չմնաց նաև բազմազան ծրագրերով հարուստ Ավետիսյան դպրոցը:
Ապրիլի 14-ի առավոտից 105 Royal-ի՝ մայրաքաղաքի «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց բացված տաղավարը տրամադրվել էր շնորհալի ավետիսյանցիների:
Կրթահամալիրի աշխատակից Հասմիկ Արշակյանի դաշնամուրի նվագակցությամբ Ավետիսյան կրթահամալիրի սաներ Մարիա Պետրոսյանը, Էլինա Ծատինյանը, Կատրին Դրամփյանը և Էլիզա Թումանյանը կատարեցին դասական կոմպոզիտորների հանրահայտ ստեղծագործություններ: Նրանց դաշնամուրային նվագը, թավջութակը և ֆլեյտան գեղեցիկ պահեր պարգևեցին տաղավարի այցելուներին:
Ինչպես հայտնի է, 105 Royal Մեգանախագիծը շարունակական է, և հաջորդ անգամ այստեղ ելույթ կունենա ավետիսյանցի շնորհալիների մեկ այլ խումբ:
«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը, համագործակցաբար Վորլդ Վիժն Հայաստանի հետ, իրականացնում է կրթական ծրագիր («Բանիմաց եւ ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր և վաղը» 2021-2023), որի շրջանակում դպրոցներում նախատեսվում է հիմնել բանավեճի ակումբներ։
Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության և Վորլդ Վիժն Գերմանիայի կողմից։
Ծրագրում ընդգրկված է նաև Ավետիսյան դպրոցը։
Դպրոցի ակումբի աշխատանքները համակարգելու համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ այն մանկավարժները, ովքեր ունեն՝
համակարգչային ծրագրերից օգտվելու կարողություններ,
հաղորդակցման և կոմունիկացիոն հմտություններ աշակերտների հետ հարաբերություններում,
ներառական և մասնակցային կրթության ոլորտում փորձառություն,
առաջնորդության ունակություններ։
Ծրագրում ընդգրկվելու համար մանկավարժները պետք է հետաքրքրված լինեն ՀՀ-ում քաղաքացիական ոլորտում տեղի ունեցող իրադարձություններով, ինչպես նաև կարևորեն ոչ ֆորմալ կրթության դերը աշակերտների ընդհանուր զարգացման մեջ։
Հետաքրքրված անձիք կարող են մասնակցել «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից «Zoom» հարթակի միջոցով նախատեսվող հանդիպմանը, որի ընթացքում կներկայացվի Ծրագիրը։
Այլ մանրամասների համար դիմել դպրոցի տնօրինությանը։