Ամանորի Տոնավաճառ (լուսանկարներ)
763.250 դրամ՝ հարազատ դպրոցին
Այսքան կազմեց տարեմուտի ավանդական տոնավաճառի հասույթը Ավետիսյան դպրոցում: (ավելին …)
Այսքան կազմեց տարեմուտի ավանդական տոնավաճառի հասույթը Ավետիսյան դպրոցում: (ավելին …)
11-րդ «բ» դասարանը (դասղեկ եւ պատմության ուսուցիչ` Արմեն Հովսեփյան) այցելեց «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» աննախադեպ միջազգային ցուցահանդեսը՝ դիտելու Փարիզի Լուվրի թանգարանի հավաքածուներից Երեւան բերված արեւելաքրիստոնեական 16 ուշագրավ ցուցանմուշներ, որոնք ունեն աշխարհագրական (Բյուզանդական կայսրություն, Բուլղարիա, Եգիպտոս, Կրետե, Սիրիա, Երուսաղեմ) եւ ժամանակային (IV-XIX դարեր) լայն ընդգրկում: (ավելին …)
Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան այցից հետո V «բ» դասարանի աշակերտները (դասղեկ՝ Նարինե Մելիքյան) պնդում էին, որ դա իրենց կյանքի ամենաանմոռաց օրն էր: Սակայն այցելությունը «Էրեբունի» թանգարան գերազանցեց նույնիսկ այդ տպավորությունը: (ավելին …)
VII «ա» եւ «գ» դասարանների աշակերտները (գրականության ուսուցչուհի՝ Նաիրա Սահակյան, դասղեկներ՝ Ն. Սահակյան, Լ. Բարսեղյան) «Եղիշե Չարենց» թեման ամփոփեցին մեծ բանաստեղծի տուն-թանգարանում: (ավելին …)
10 «բ» դասարանը (պատմության ուսուցչուհի՝ Շողեր Բաբայան, դասղեկ՝ Մերի Հակոբյան) «Հայոց պատմություն» առարկայից մարդկության պատմության քաղաքակրթական շրջանի սկզբի՝ մետաղի (բրոնզի) դարի ուսումնասիրությունը զուգորդվեց Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարան այցով: (ավելին …)
«Հայաստանի վերքի երգիչ, լուսապայծառ Աբովյան,
Խոսում ես մեր սրտի խորքից, մեզ հետ ես դու հավիտյան…
Երանի թե մի օր հանկարծ Քանաքեռից իջնեիր
Եվ քո սիրած Նորքում կանգնած՝ Երեւանին նայեիր…»
Մինչեւ չբարձրանաս Քանաքեռի բարձունքը, չես իմաստավորի Արամ Մերանգուլյանի հայտնի երգի այս տողերը. Ավետիսյան դպրոցի 10-րդ «բ» դասարանի աշակերտների եզրակացությունն էր դա: (ավելին …)