Նյմ 27, 2024 | Մեր առօրյան
Հաղթական գավաթը Ավետիսյան դպրոցում է
Անի, Նարեկ, Լեո, Էդուարդ, Մարի, Դավիթ. այս կազմով ներկայացավ Ավետիսյան դպրոցի թիմը Ուսանողների միջազգային օրվան նվիրված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի փառատոնին, որն անցկացվեց Եվրոպական դպրոցում «Հայաստանում Եվրոպական վարժարան» հիմնադրամի, «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի եւ «Խորան արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ-ի կողմից: (ավելին …)
Նյմ 7, 2024 | Մեր առօրյան
Սեպտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում անցկացված «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարում լավ արդյունքներ գրանցեցին Ավետիսյան դպրոցի 9-րդ «բ» դասարանի աշակերտ Քրիստ Գանձապետյանը եւ 11-րդ «գ» դասարանի աշակերտուհի Ջուլյա Մինասյանը: (ավելին …)
Հկտ 30, 2024 | Մեր առօրյան
Թեմայի ամփոփումը՝ թանգարանում
Մեծ բանաստեղծի հայտնի պատգամով դիմավորեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը 7-րդ «գ» դասարանի աշակերտներին: (ավելին …)
Հկտ 10, 2024 | Մեր առօրյան
Ավետիսյան դպրոցի բնապահպանների ակումբը նոր ուսումնական տարին սկսեց գործնական դաս-պարապմունքով, որն անցկացրեց Արագածոտնի մարզի Կարին գյուղի տնկարանում: (ավելին …)
Սպտ 24, 2024 | Մեր առօրյան
Ծառս մնա հիշատակող…
«Սիրտս սափորն է դատարկ
Ու ես կ՚երթամ դէպի աղբիւրը լոյսին»:
Զավեն Խանջյանի սիրած վարուժանական այս տողերով հուշատախտակ ամրացվեց Ավետիսյան դպրոցի բակում մտավորական գործչի հիշատակին տնկված արծաթափայլ եղեւնուն: (ավելին …)
Սպտ 2, 2024 | Մեր առօրյան
Եվ ճախրեց խաղաղության աղավնին
2-ը սեպտեմբերի, Ավետիսյան դպրոց: Գեղանիստ բակը լեցուն է հարյուրավոր աշակերտներով, ուսուցիչներով, ծնողներով, պատվավոր հյուրերով: 2024-2025 ուստարվա նորամուտի հանդեսը մոտենում է ավարտին: (ավելին …)