Մեր հյուրն էր ՀԱՀ-ն
Մի ուրույն աշխարհ է Ավետիսյան ավագ դպրոցը, դեպի հասուն կյանք տանող ուղիների մեծ խաչմերուկ: Ինչպե՞ս շարունակել ընթացքը, ի՞նչ մասնագիտություն ընտրել, ինչպե՞ս չսխալվել, եւ ո՞րն է քո կոչումը կյանքում: (ավելին …)
Մի ուրույն աշխարհ է Ավետիսյան ավագ դպրոցը, դեպի հասուն կյանք տանող ուղիների մեծ խաչմերուկ: Ինչպե՞ս շարունակել ընթացքը, ի՞նչ մասնագիտություն ընտրել, ինչպե՞ս չսխալվել, եւ ո՞րն է քո կոչումը կյանքում: (ավելին …)
«Անկախությունը քննարկման կարիք չունի, անկախությունը բացարձակ արժեք է»:
Հայաստանի անկախության պայքարի նվիրյալ Սպարապետի այս անվրեպ խոսքը բնաբան դարձավ Ավետիսյան դպրոցում անցկացված տոնական միջոցառումներին: (ավելին …)
Երկրորդ անգամ է բրիտանահայ հայտնի հումորիստ, երաժիշտ եւ դերասան Քեւ Օրքյանն այցելում Ավետիսյան դպրոց, եւ երկրորդ անգամ էլ հանդիպման վերջաբանը կրկնվում է անփոփոխ. ավագ դպրոցի աշակերտներն օղակում են սիրելի հյուրին եւ չեն ուզում բաց թողնել: (ավելին …)
Շուրջ հազարանոց աշակերտական կազմով դիմավորեց AMAA-ի Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցը նոր՝ 2025-2026 ուսումնական տարին: Միայն առաջին դասարանցիների թիվը հատեց հարյուրի սահմանը: Եվ սեպտեմբերյան արեւաշող այս առավոտյան դպրոցի գեղատեսիլ բակում դարձյալ միախառնվեցին ժպիտը, ծիծաղն ու պատանեկան եռուզեռը: (ավելին …)
Ավետիսյան դպրոցի վազորդների ընտրանին (ֆիզկուլտուրայի ուսուցիչներ՝ Անի Դանգալյան, Մերի Հակոբյան) մասնակցեց «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների առաջին թիմային խճուղավազքի համայնքային փուլին: Մեր թիմը ցուցաբերեց լավ մարզավիճակ եւ դպրոց վերադարձավ Մալաթիա-Սեբաստիա համայնքի համայնքապետի պատվոգրերով: (ավելին …)
Անցկացվեց Ավետիսյան դպրոցի «Բարդի» բառախաղի ավանդական տարեվերջյան մրցույթը դպրոցի մանկավարժների (թիմի ավագ՝ ֆիզիկայի ուսուցչուհի Նարինե Մարգարյան) եւ այս տարվա շրջանավարտների ընտրանու (թիմի ավագ՝ Սյուզաննա Պողոսյան) միջեւ: Լարված պայքարի վերջնական հաշիվը բառագետները եւ երկրպագուները դիմավորեցին ծափահարությամբ, քանզի սաներն արժանի եղան իրենց ուսուցիչներին. խաղն ավարտվեց 60:60 հաշվով: Հրաժեշտի «Բարդի»-ն ավելի շատ նմանվեց տոնակատարության: Մրցախաղի երաժշտական ընդմիջումն իր կատարումով գեղեցկացրեց ապագա երգիչ, շրջանավարտ Էրիկ Հովսեփյանը: (ավելին …)