Վերադարձան պատվոգրերով

Վերադարձան պատվոգրերով

Մայիսի 13-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դահլիճում շրջանի դպրոցների միջև անցկացվեց երգի-պարի մրցույթ՝ «Ես զինվորն եմ քո» խորագրով, որին մասնակցեցին նաև «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի շնորհալի աշակերտները: Նրանցից Մանե Եղոյանը պարային համարի գեղեցիկ կատարման համար արժանացավ «Ժյուրիի համակրանք» անվանակարգին, իսկ Ռոբերտ Գևորգյանը ռազմահայրենասիրական երգը բարձր մակարդակով ներկայացնելու համար գրավեց մրցանակային երրորդ տեղը:

«Հայ կրթություն» կրթական հիմնադրամը հայտարարում է ընդունելություն մանկապարտեզի բաժնի 4 տարեկանների խմբում /ծնված` 01.01.2012թ-ից – 31.12.2012թ-ը/

«Հայ կրթություն» կրթական հիմնադրամը հայտարարում է ընդունելություն մանկապարտեզի բաժնի 4 տարեկանների խմբում /ծնված` 01.01.2012թ-ից – 31.12.2012թ-ը/

Մանկապարտեզը առաջնորդվում է հաստատված ծրագրով՝

  • խոսքի և տրամաբանական գիտելիքների զարգացում
  • օտար լեզուների  դասավանդում (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն)
  • պար
  • երգ – երաժշտություն
  • ստեղծագործական ունակությունների զարգացում
  • մանկաբույժի ծառայություն

Մանկապարտեզում գործում է նաև հոգեբանի ( ԱՐՏ – թերապիա, ավազաթերապիա, ձեռքերի մատորիկա) և լոգոպեդի ծառայություն:

Այստեղ ձեր երեխան  շրջապատված կլինի ջերմությամբ ու հոգատարությամբ, կստանա իր տարիքին համապատասխան կրթություև, դաստիարակություն, կզբոսնի և կխաղա մեր մանկապարտեզի խնամված այգում, կսնվի 3 անգամ բարձրորակ սննդով և կլինի մանկավարժների ուշադրության կենտրոնում:

Մանկապարտեզ ընդունվելու համար պարտադիր պայման է լինել Մալաթիա- Սեբաստիա համայնքի բնակիչ:

Ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել.

  1. ծննդյան վկայականի բնօրինակը եւ պատճենը
  2. Տեղեկանք հաշվառման վայրից
  3. Դիմում
  4. Տեղեկանք բնակության վայրից /վարձակալությամբ ապրողների դիմումները չեն ընդունվում/

Դիմումները ընդունվում են ս/թ մայիսի 20-ից մինչեւ հունիսի 10-ը, ամեն օր ժամը 14.00-ից մինչև 17.00,  բացի շաբաթ եւ կիրակի  օրերից:

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԴՊՐՈՑԻ ԲԱՆԱՎԵՃԻ ԱԿՈՒՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԴՊՐՈՑԻ ԲԱՆԱՎԵՃԻ ԱԿՈՒՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Մայիսի 7-ին և 8-ին տեղի ունեցան բանավեճի հանրապետական մրցաշարի 1/8-րդ եզրափակիչ և կիսաեզրափակիչ փուլերը: Մրցաշարին մասնակցում էին  Հայաստանի տարբեր մարզերի 26 հավաքական թիմեր, որոնցից եզրափակիչ փուլ դուրս եկան «Էջմիածին»  և «Երևան 1» թիմերը:

Նշենք, որ  «Երևան 1»  թիմին առաջնորդում էր Ավետիսյան դպրոցի բանավեճի  ակումբի ղեկավար Արևիկ Խաչատրյանը, իսկ թիմի կազմում մեր աշակերտներից հանդես էր գալիս Լուսինե Եղիազարյանը:

Եզրափակիչ բանավեճը տեղի ունեցավ մայիս 9-ին: Թիմերը բանավիճում էին «Ներկայիս ահաբեկչությունները գերտերությունների վարած քաղաքականության արդյունք են» թեմայով:

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Երևան 1» թիմը հաղթել է մրցաշարում և դարձել ոսկե մեդալակիր:

Շնորհավորում ենք մեր բանավեճի ակումբի բոլոր անդամներին, նրա ղեկավարին  և բոլորիս ցանկանում նորանոր հաղթանակներ:

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏԻ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ  ՄՐՑՈՒՅԹԻՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏԻ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ  ՄՐՑՈՒՅԹԻՆ

Արդեն երկրորդ տարին է՝ Ավետիսյան դպրոցի  աշակերտները մասնակցում են Համաշխարհային փոստային միության կողմից կազմակերպվող շարադրությունների մրցույթին: Հիշեցնենք, որ նախորդ տարի մեր աշակերտուհու շարադրությունն արժանացել էր միջազգային ժյուրիի հատուկ հավաստագրի:

Այս տարի նշվում է մրցույթի 45-րդ տարեդարձը, և այդ կապակցությամբ Համաշխարհային փոստային միությունը ընտրել էր  «Գրի′ր նամակ քեզ 45 տարեկան հասակում» խորագիրը:  Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այս տարի «Հայփոստ» ընկերությունը  մրցույթին մասնակցող շարադրություններից ընտրել և Համաշխարհային փոստային միություն է ուղարկել Ավետիսյան դպրոցի 9-րդ դասարանի  աշակերտ Զավեն Անտոնյանի աշխատանքը:

Հուսանք՝ Զավենի շարադրությունը միջազգային մրցույթում   ևս հաջողություն կունենա:

«Հայ կրթության» էկոակումբի անդամները ավանդական Ծաղկահավաքում

«Հայ կրթության» էկոակումբի անդամները ավանդական Ծաղկահավաքում

Արդեն վեցերորդ տարին է, ինչ, որպես ապրիլի 24-ի բնականոն շարունակություն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվում է  «Ծաղկահավաք» միջոցառումը :

Այս նախաձեռնությունը մեկտեղում է ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում անմար կրակի շուրջը խոնարհված բյուրավոր ծաղիկների «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով դրանք կրկին օգտագործելու առաքելությունը: Ցողունն անջատվում է ծաղկաթերթերից և վերածվում պարարտախառնուրդի՝ օգտագործվելով հուշահամալիրի Հիշողության պուրակում հողի մշակման համար, իսկ խնամքով անջատված ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ ստանալու համար, որից պատրաստվում են հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ և այլն:

Բնականաբար, հենց սկզբից այս մեծախորհուրդ նախաձեռնությանն առաջինը արձագանքողների մեջ էին «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի կրթահամալիրի/ «Հայ կրթություն» հիմնադրամի «Խորեն և Շուշանիկ Ավետիսյաններ» կրթահամալիրի/ էկոակումբի անդամները: Նրանք ամեն տարի՝ ապրիլի 27-ին, բարձրանում են Ծիծեռնակաբերդ՝ մասնակցելու ծաղիկների տեսակավորման, մշակման և տարածքի մաքրման  աշխատանքներին: Այդ առումով բացառություն չէր նաև 2016-ի ծաղկահավաքը: Այսօր՝ ապրիլի 27-ին, «Հայ կրթության»   էկոակումբի անդամները՝ 6-11-րդ դասարանների 16 աշակերտ, երկժամյա հերթափոխով ժրաջանորեն աշխատեցին հանրապետության այլ դպրոցների աշակերտների, ուսանողների, զինվորականների, սփյուռքահայերի, օտարազգի հյուրերի, դիվանագիտական մարմինների, պետական, հասարակական և միջազգային հաստատությունների ներկայացուցիչների և այլ կամավորների կողքին:

 Լուսանկարները՝ Անդրանիկ Մարդոյանի

Արտաքին ընթացիկ գնահատման արդյունքների, թեստի կառուցվածքի քննարկում

Արտաքին ընթացիկ գնահատման արդյունքների, թեստի կառուցվածքի քննարկում

2016 թվականի մարտ ամսին «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցի տնօրեն Մ. Գեղամյանի հրավերով ԳԹԿ-ն 11-րդ դասարանում իրականացրեց արտաքին ընթացիկ գնահատում «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից:

Գրավոր աշխատանքը տրվել էր թեստի ձևով, ընդ որում, ինչպես նախապես նշել էր ԳԹԿ­-ի Քննական առաջադրանքների և մեթոդական օժանդակության բաժնի գլխավոր մասնագետ (հայոց լեզու և գրականություն) ­ Միրցա Հալաջյանը, թեստն իր կառուցվածքով և  հարցադրումներով աննախադեպ էր և առաջին անգամ կազմված է եղել հատուկ այս դասարանի համար:

Թեստն ընդգրկել է 10 հարց իր ենթահարցերով, իսկ լուծման համար տրվել է 45 րոպե:

Ապրիլի14-ին տեղի ունեցած  ընթացիկ գնահատման արդյունքների ամփոփման ժամանակ Միրցա Հալաջյանը նշեց, որ «Հայոց լեզու» առարկայից դասարանը արձանագրել է բավական լավ արդյունք (50% առաջադիմության որակ): Մասնավորապես շեշտեց այն, որ թեստի վերլուծությունից պարզ է դարձել, որ եթե աշակերտը գիտի թեման, ապա գիտի հիմնավոր, այսինքն իմացած գիտելիքը կարողանում է կիրառել, համադրել, եզրակացություններ անել: Սա նշանակում է, որ աշակերտների մեծ մասը ոչ թե պարզապես անգիր է անում, այլ կուտակում է հիմնարար գիտելիք:

Թեստի կառուցվածքի յուրահատկությունն այն էր, որ այն բաղկացած էր պնդումներ պարունակող 10 առաջադրանքներից, որոնց կատարման համար աշակերտը  նախ ճիշտ կամ սխալ պնդման ընտրություն պիտի կատարեր,պատասխաներ հարցին,ապա հիմնավորեր  իր տված պատասխանը: Այս թեստի նպատակը, ըստ թեստաբանի, աշակերտի գիտելիքի ստուգումն է 3 տարբեր մակարդակներով, ինչպես նաև պատահական նշումներով դրական գնահատական ստանալու բացառումն էր: