Հնս 2, 2017 | Մեր առօրյան
25.05.17թ. 9-րդ դասարանի աշակերտները պատրաստվում էին թռիչքի դեպի ավագ դպրոց: Թռիչքն իրականացվում էր «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի կողմից: Ինքնաթիռի հրամանատարն էր տնօրեն Մ. Գեղամյանը, առաջին օդաչուն` փոխտնօրեն Ն. Այվազյանը և երկրորդ օդաչուն` դասղեկ Ն. Հովհաննիսյանը:
Աշակերտները ջերմ հիշողություններով էին բարձրանում «ինքնաթիռ»` իրենց հետ տանելով այն գիտելիքներն ու հմտությունները, խորհուրդներն ու խրատները, որոնք ստացել էին իրենց սիրելի ուսուցիչներից:
Բարի թռիչք Ձեզ, սիրելի՛ իններորդցիներ:
Հնս 1, 2017 | Մեր առօրյան
Մայիսի 31-ին Ավետիսյան դպրոց այցելեցին Բոստոնի Սուրբ Ստեփանոս դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները «Էյ Թի Փի»-ի բնապահպանական կրթական ծրագրի թիմի հետ: Նրանք Ավետիսյան դպրոցի 6-րդ դասարանի սաների հետ անցկացրեցին համատեղ դասընթաց «Անտառներ» թեմայով, որը վարում էր Նվարդ Գևորգյանը: Այնուհետև երեխաները, շրջելով դպրոցում, ծանոթացան դպրոցի պայմաններին և առօրյային:
Հանդիպումն ավարտվեց Աշտարակ քաղաքում նոր հիմնադրված հանրային այգում ծառատունկով` առաջնորդությամբ «Էյ Թի Փի»-ի աշխատակիցների, Սուրբ Ստեփանոս դպրոցի և Ավետիսյան դպրոցի ուսուցիչների:
Within the scope of the bridging program the 5th grade learners of the St. Stephen’s Armenian Elementary School located in Boston together with the ATP (Armenian Tree Project) staff visited the Khoren & Shooshanig Avedisian School & Community Center on May 31. The St. Stephen’s 5th graders had a joint class with the Avedisian 6th graders on the topic “Forests” which was conducted by NvardGevorgyan. Afterwards the guest students had a guide tour around the school getting acquainted with the school routine and conditions.
The meeting ended with a joint tree planting in a newly founded public park in Ashtarak town which was led by the ATP staff and the teachers of the St Stephen’s and the Avedisian schools.
Մյս 25, 2017 | Մեր առօրյան
«Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոց եւ համայնքային կենտրոնը հայտարարում է ընդունելություն նախակրթարանում 01.01.2013 — 31.12.2013թ. ծնված երեխաների համար.
Նախակրթարանն առաջնորդվում է հաստատված ծրագրով՝
- խոսքի և տրամաբանական գիտելիքների զարգացում
- օտար լեզուների դասավանդում (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն)
- պար
- երգ – երաժշտություն
- ստեղծագործական ունակությունների զարգացում
- մանկաբույժի ծառայություն
Նախակրթարանոում գործում է նաև հոգեբանի ( ԱՐՏ – թերապիա, ավազաթերապիա, ձեռքերի մատորիկա) և լոգոպեդի ծառայություն:
Այստեղ ձեր երեխան շրջապատված կլինի ջերմությամբ ու հոգատարությամբ, կստանա իր տարիքին համապատասխան կրթություև,դաստիարակություն, կզբոսնի և կխաղա մեր մանկապարտեզի խնամված այգում, կսնվի 3 անգամ բարձրորակ սննդով և կլինիմանկավարժների ուշադրության կենտրոնում:
Նախակրթարան ընդունվելու համար պարտադիր պայման է լինել Մալաթիա- Սեբաստիա համայնքի բնակիչ:
Ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել.
- Ծննդյան վկայականի բնօրինակը եւ պատճենը
- Տեղեկանք հաշվառման վայրից
- Դիմում
- Տեղեկանք բնակության վայրից /վարձակալությամբ ապրողների դիմումները չեն ընդունվում/
Դիմումները ընդունվում են ս/թ հունիսի 1-ից մինչեւ հունիսի 20-ը, ամեն օր ժամը 10.00-ից մինչև 15.00, բացի շաբաթ եւ կիրակի օրերից:
«Հայ կրթություն» կրթական հիմնադրամի դպրոցի բաժնում կատարվում է 2017-2018 ուստարվա ընդունելություն
1-ին դասարան – 20 տեղ
Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
-
Ծննդյան վկայականը / բնօրինակը և 1 պատճեն/
-
Տեղեկանք բնակության վայրից /գրանցումը պարտադիր է, միայն Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչները/
-
Հաշվառման թերթիկ /անձնագրային բաժնից, պատճեն/
Դիմումներն ընդունվում են ս/թ հունիսի 1-ից մինչև հունիսի 20-ը, ամեն օր /բացի շաբաթ և կիրակի օրերից/ ժամը 10.00-15.00:
Ավագ դպրոցի 10-12-րդ դասարաններում ս/թ հունիսի 1-ից մինչեւ հունիսի 20 ներառյալ կընդունվեն դիմումներ:
Ս/թ հուլիսի 1-10-ը կանցկացվեն քննություններ « Հայոց լեզու», «Մաթեմատիկա» եւ «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն) առարկաներից:
Մյս 24, 2017 | Մեր առօրյան
Մայիսի 18-ին «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի լուսավոր բեմում տեղի ունեցավ 3բ դասարանի աշակերտների ավարտական հանդես-միջոցառումը՝ «Ե՛տ արի, քո տունն այստեղ է․․․» խորագրով։ Երեխաները փորձեցին ներկայացնել Հայաստանի ներկա վիճակը,գովերգեցին և իրենց հայրենասիրությունը ցույց տվեցին բեմից։
Մյս 22, 2017 | Մեր առօրյան
Մայիսի 22-ին Ավետիսյան դպրոցի հանդիսությունների դահլիճում թևածում էր ազգային երգն ու պարը: III ա դասարանի աշակերտները (դասվար՝ Գ. Գրիգորյան) ներկայացնում էին իրենց ավարտական միջոցառումը «Բարոյականությունն ու ժողովրդական բանահյուսությունը» խորագրով: Երեխաները ո՛չ միայն լավ երգեցին ու պարեցին, այլ նաև փոքրիկ բեմականացումների միջոցով ներկայացրին բանահյուսության ժանրերը՝ առակը, հեքիաթը, էպոսը, առածն ու ասացվածքը, օրհնանքն ու անեծքը և այլն: Նրանք խոստացան շարունակել իրենց ճանապարհը՝ առաջնորդվելով ազնվության, բարության, հայրենասիրության, արդարության, ընկերասիրության և այլ բարոյական արժեքներով:
Մյս 18, 2017 | Մեր առօրյան
այիսի 17-ին Ավետիսյան դպրոցը ավետիս ստացավ.
12-րդ դասարանի աշակերտուհի Լուսինե Մնացականյանը հաջողությամբ հանձնած քննությունների արդյունքում ընդունվել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի բիզնեսի և էկոնոմիկայի բաժին:
Լուսինե Մնացականյանը Ավետիսյան դպրոցի շրջանավարտներից բուհ ընդունված առաջին ուսանողուհին է: Մեկնարկը տրված է,սիրով սպասում ենք նաև մյուս աշակերտների հաջողություններին:
Երջանիկ ուսանողուհուն շնորհավորեցին համադասարանցիները, ուսուցչական կազմը, տնօրենը, փոխտնօրենը:
Տնօրեն Մ. Գեղամյանը խորհրդանշական նվեր տվեց Լուսինեին՝ Նարեկացու <<Մատյան ողբերգության >> պոեմը ՝ հայերեն և անգլերեն հատվածներով: Գրքում տնօրեն Մ. Գեղամյանը արել էր հետևյալ մակագրությունը. <<Սիրելի Լուսինե՛,իմ առաջի՛ն շրջանավարտ,միշտ հպարտ եղիր, որ Ավետիսյան դպրոցի սան ես.քո ջանքերը ապարդյուն չէին, և դու այսօր ՀԱՀ –ի ուսանող ես >>:
The Avedisian School got an annunciation on May 17: after having successfully passed all her entrance examinations, Lusine Mnatskanyan, Avedisian 12th grader, was admitted to the Business program of the Manoogian Simone College of Business and Economics at American University of Armenia.
Lusine Mnatsakanyan is the first 12th grader among Avedisian future alumni. The start is launched, looking forward to the success and achievements of the rest of Avedisian 12th graders’.
The happy “university student” already was congratulated on this occasion by her classmates, the school teaching staff, the principal and the deputy principal.
The Avedisian School Principal Melanya Geghamyan presented Lusine with a symbolic gift – “Book of Lamentations” by Gregory of Narek written both in English and Armenian. The principal inscribed the book with the following sentence: “Dear Lusine, my first alumnus, always be proud of being an Avedisian learner, your efforts were not vain and currently you are an AUA student.”

