Մյս 16, 2017 | Մեր առօրյան
Մայիսի 11-ին Ավետիսյան դպրոցում տեղի ունեցավ սեմինար «Բնապահպանական կրթությունը դպրոցում» թեմայով, որը վարում էր Կրթության ազգային ինստիտուտի աշխատակից Մելանյա Դավթյանը: Սեմինարին մասնակցում էին ոչ միայն Ավետիսյան դպրոցի ուսուցիչները, այլև Մալաթիա-Սեբաստիա համայնքի մի քանի դպրոցների ուսուցիչներ: Տիկին Դավթյանը մասնակիցներին ներկայացրեց բնապահպանական կրթության կարևորությունը դպրոցում, այնուհետև քննարկվեց բնապահպանական կրթության հիմնախնդիրները տարրական, միջին և ավագ դպրոցում:
Մյս 10, 2017 | Մեր առօրյան
Իր գործունեության ընթացքում Ավետիսյան կրթահամալիրը կրթել և դաստիարակել է բացառապես հայրենասեր ու հայամեծար քաղաքացիներ: Դպրոցի սաները միշտ աջակից և մասնակից են եղել պետության տարբեր նախաձեռնություններին:
Անցած տարվա քառօրյա պատերազմը ևս բացառություն չէր: Երկրի օրհասական պահին Ավետիսյան դպրոցն իբրև մի ընտանիք, մեկ ամուր բռունցք կազմելով,ամեն կերպ փորձեց կանգնել մեր հայորդիների կողքին՝ աջակցելով թե’ նյութապես,թե’ բարոյապես:
Տարիներ շարունակ աշակերտներին հայեցի կրթություն տալու և հայրենասիրական ոգով դաստիարակելու համար Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոց -համայնքային կենտրոնի տնօրեն Մ. Գեղամյանը մայիսի 6-ին Ավետիսյան դպրոցում կայացած «Ավարայրից Արցախ» խորագիրը կրող միջոցառման ավարտին պարգևատրվեց «Տիգրան Մեծ» շքանշանով:
Շնորհավորում ենք մե՜ծ հայրենասեր տիկին Գեղամյանին և մաղթում ենք նորանոր շքանշաններ ու պարգևներ Հայաստանի Հանրապետությանը մատուցելիք նորանոր ծառայությունների համար:
Մյս 9, 2017 | Մեր առօրյան
մայիսի 6-ին Ավետիսյան դպրոցի 10-րդ և 8-րդ դասարանի աշակերտները, նման վստահություն հայտնեցին՝ ներկայացնելով «Ավարայրից-Արցախ» խորագիրը կրող միջոցառումը: Ազգային-ազատագրական ոգի, հայրենաշունչ երգ ու պար, հերոս հայորդիներ, Ավարայրի ճակատամարտ, հայդուկյան շարժում, Մայիսյան հերոսամարտեր, Շուշիի ազատագրում, քառօրյա պատերազմ. ցերեկույթի ողջ ընթացքը դպրոցի սաների տված դասն էր սիրել հայրենիքը, հպարտ լինել հայոց պատմության փառահեղ էջերով և երբեք չմոռանալ իրենց կյանքն հանուն հայրենիքի զոհած հերոս հայորդոց անունները:
Մյս 7, 2017 | Մեր առօրյան
Մայիսի 6-ին Ավետիսյան դպրոցի 7ա դասարանում «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներից անցկացվեց համատեղ դաս-միջոցառում՝ «Աշխարհագրական հայտնագործություններ» թեմայով: Աշակերտներից ոմանք, մարմնավորելով ճանապարհորդներին՝ Մագելանին, Կուկին, Լիվինգստոնին, ամփոփ տեղեկություններ հաղորդեցին բոլոր մայրցամաքների հայտնագործման պատմության մասին, իսկ մյուսներն էլ` պարահանդեսային գունագեղ հագուստներով և ազգային տարազներով, պատշաճորեն ներկայացրին տարբեր երկրների և ժողովուրդների սովորույթները, մշակույթն ու կրոնը:
Մյս 6, 2017 | Մեր առօրյան
Մայիսի 7-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ ԱՄՆ Խաղաղության կորպուսի կողմից կազմակերպվող ասմունքի ամենամյա մրցույթի հանրապետական փուլը:
Ավետիսյան դպրոցի աշակերտներ Գայանե Հովնանյանը և Լիանա Հաբեշյանը,որ հաղթել էին մարզային փուլում, կրկին փայլեցին բեմի վրա:
Մրցույթի հանրապետական փուլին մասնակցում էին Հայաստանի տասը մարզերի 7-12-րդ դասարանի աշակերտներ, որոնք մարզային փուլում առաջին տեղն էին գրավել իրենց տարիքային խմբերում:
Այս տարի մայիսի 7-ին՝ հանրապետական փուլի ավարտին, 8-րդ և 12-րդ դասարանների տարիքային խմբերում հաղթողներ ճանաչվեցին Ավետիսյան դպրոցի սաներ Գայանե Հովնանյանը և Լիանա Հաբեշյանը:
Շնորհավորում ենք մեր աշակերտներին և մաղթում նորանոր ձեռքբերումներ:
Մյս 4, 2017 | Մեր առօրյան
Աշակերտներն այնտեղ լեգոներով կառուցեցին տարբեր մոդելներ, կինետիկ ավազով կատարեցին ստեղծագործական աշխատանքներ: Զարգացնելով մոտորիկան, ուշադրությունը, գեղագիտական ճաշակը` ձեռք բերեցին շինարարական հմտություններ: