Տարհանում հրդեհի դեպքում

Տարհանում հրդեհի դեպքում

17.03.2017թ-ին 11:00 «Հայ կրթություն» կրթական հիմնադրամում տեղի ունեցավ «Տարհանում հրդեհի դեպքում» միջոցառումը, որին մասնակցեցին կրթահամալիրի մանկապարտեզի երկու խմբերը, դպրոցի բոլոր աշակերտներն ու ողջ աշխատակազմը՝ ընդհանուր 510 հոգի:

Հաղթական  մեկնարկ  Ավետիսյան դպրոցի  բանավեճի ակումբի կողմից

Հաղթական  մեկնարկ  Ավետիսյան դպրոցի  բանավեճի ակումբի կողմից

Մարտի 10-ին  Ավետիսյան  դպրոցում  տեղի  ունեցավ բանավեճի միջդպրոցական մրցաշարի երկրորդ փուլը՝ «Ահաբեկիչների հետ չպետք է բանակցել» թեմայով:

Մրցաշարին  մասնակցում  էին  Երևան  քաղաքի  մի  շարք  դպրոցների բանավեճի թիմեր:Ավետիսյան կրթահամալիրի  սաները, բանավիճելով  թիվ 78  դպրոցի աշակերտների հետ,  բարձրանիշ  հաղթանակ տարան, իսկ բանավեճի ակումբի ղեկավար Սոնա Իսկանդարյանը  «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից  պարգևատրվեց պատվոգրով:

Մեծ ուրախությամբ  շնորհավորում ենք  մեր մասնակիցներին, նրանց ղեկավարին՝  ցանկանալով  շարունակական  նվաճումներ և ձեռքբերումներ:

ԱՐՏԱՀԱՅՏԵ՛ՆՔ ՄԵՐ ՍԵՐԸ ԵՒ ՀԻԱՑՄՈՒՆՔԸ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՄԲՈՂՋ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ․ ՀԱՐՈՒԹ ՆԵՐՍԵՍՍՅԱՆ

ԱՐՏԱՀԱՅՏԵ՛ՆՔ ՄԵՐ ՍԵՐԸ ԵՒ ՀԻԱՑՄՈՒՆՔԸ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՄԲՈՂՋ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ․ ՀԱՐՈՒԹ ՆԵՐՍԵՍՍՅԱՆ

Հայաստանի սիրելի’ կանայք,Այսօր մարտի 8-ն է՝ Կանանց Միջազգային Օրը: Աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի կանայք, պատվի են արժանանում գովեստի գեղեցիկ խոսքերով և ծաղիկներով: Ամուսինները, եղբայրները, որդիներն ու դուստրերը իրենց մայրերին պատվի արժանացնելու տարբեր միջոցներ են փնտրում: Հայաստանում, ինչպես այլ երկրներում, մարտի 8-ը ոչ աշխատանքային օր է: Այսպիսով, մենք բոլորս վայելում են այս հատուկ օրը:

Մենք մեր կյանքում անշուշտ կարող ենք և պետք է պատվենք կանանց: ԱՀԱԸ Հայաստանում շատ կանայք են աշխատում: Իրականում մեր աշխատողների մեծամասնությունը կանայք են: Ես խորապես գնահատում եմ նրանց ներդրումը այն բոլոր ծառայություններում, որ մենք մատուցում ենք երեխաներին և այլ խոցելի խմբերին: Կանայք ունեն հմտություններ, որ շատ քիչ տղամարդկանց է հասու: Նրանց սերը երեխաների և գթասրտությունը կարիքավորների նկատմամբ ամենաուշագրավն է: Ես տեսնում եմ, որ կանայք աշխատասեր են և նվիրված են իրենց կոչմանը: Կանայք դրսևորում են այս որակներն արդեն իրենց կյանքի վաղ շրջանում: Երիտասարդ աղջիկները շատ հասուն են, պատասխանատու, հուսալի և աշխատասեր: Ես ցանկանում եմ անձամբ շնորհակալություն հայտնել բոլոր այն կանանց, ովքեր աշխատում են ԱՀԱԸ-ում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում:

Ես նաև ուզում եմ մարտահրավեր նետել մեր տղամարդկանց: Շատ հրաշալի է մարտի 8-ին ծաղիկներ նվիրել և գեղեցիկ խոսքեր ասել կանանց: Մինչդեռ ես սա շատ քիչ եմ համարում: Մենք պետք է մեր սերն և հիացմունքը արտահայտենք նրանց նկատմամբ ամբողջ տարվա ընթացքում:

Ավելին, մենք պետք է սիրենք և հարգենք կանանց՝ ոչ միայն խոսքերով և ծաղիկներով, այլ գործերով, որոնք իրացնում են նրանց ողջ ներուժը և այնպես են անում, որ կանայք իրենց գնահատված զգան:

Եկեք չմոռանանք այն փաստը, որ կանայք մեծացնում և կրթում են մեր երեխաներին:

Մարդկության մեծագույն շահն է, եթե մենք կրթում, վերապատրաստում, քաջալերում, աջակցում, առաջ ենք տանում, բարձրացնում, ուժեղացնում և ղեկավար պաշտոնների ենք արժանացնում կանանց՝ օգտագործելու իրենց տաղանդը և առաջնորդելու կարողությունները՝ մարդկության բարեփոխման համար: Արդյունքում մենք բոլորս ենք բարեփոխվում:

Հարութ Ներսեսսյան

ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ

HaroutNercessian

«Մատչելի վայրեր» մրցանակաբաշխություն 2017

«Մատչելի վայրեր» մրցանակաբաշխություն 2017

Փետրվարի 28-ին Երեւանի Կոնգրես հյուրանոցում «Հայկական ճամբար» ՀԿ—ն մատչելի ենթակառուցվածքներ եւ ծառայություններ ունեցող կազմակերպություններին ու ընկերություններին խրախուսելու եւ մատչելի վայրերի մասին տեղեկատվությունը հանրայնացնելու նպատակով առաջին անգամ Հայաստանում անցկացրել է «Մատչելի վայրեր» մրցանակաբաշխությունը:

«Մատչելի վայրեր» նախաձեռնությունն իրականացվել է ԱՄՆ պետքարտուղարության հասարակայնության հետ կապերի գրասենյակի աջակցությամբ անցկացված «Հաշմանդամություն ունեցող անձանց ներառման հնարավորությունների խթանում եւ մասնակցայնության ընդլայնում» (Promoting Participation and the Expansion of Inclusion Opportunities for Disabled Persons) ծրագրի շրջանակում։

Տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող առավելապես համարեցված շենք—շինություններով, ինչպես նաեւ համապատասխան մատչելի ծառայություններ մատուցող 10 պետական եւ մասնավոր կառույցներ պարգևատրվեցին:

«Մատչելի կրթական հաստատություն» անվանակարգում մրցանակի արժանացավ «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոն» կրթահամալիրը, որի հարմարավետության պայմանները  առնվազն ապահովում է տեղաշարժման խնդիր ունեցող անձանց ներառման համար մատչելիության հիմնական պահանջները, և համեմատաբար ավելի մատչելի է, քան այլ կրթօջախներում:

Մրցանակը շնորհվեց  միջոցառմանը ներկա Ավետիսյան դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանին:

Հ.Գ. Ի դեպ, նշենք որ հաշմանդամություն ունեցող անձանց ներառման համար կրթահամալիրում մատչելի միջավայր ստեղծելու  հիմնական պահանջները հաշվի են առնվել կառուցման ընթացքում:

In the framework of “Accessible places” award 2017, Khoren & Shooshanig Avedisian School & Community Centre has been nominated as “Accessible Educational Institution” and received an award for meeting the requirements of convenient accommodations ensuring the inclusion of people with mobility problems, and thus being relatively more accessible than other schools.

The “Accessible places” award ceremony took place within the framework of “Promoting Participation and the Expansion of Inclusion Opportunities for Disabled Persons” project in the Best Western congress Hotel, on February 28. The aim of the ceremony is to raise awareness among the public on information about accessible places and encourage the companies that provide accessible infrastructure and services in Armenia. This Award Ceremony is held by “Armenian Camp” NGO and by the support of US Department of State Public Affairs Section.

During the event, the jury recognized as most accessible services and buildings of 10 public and private institutions in various spheres of public importance, including Khoren & Shooshanig Avedisian School & Community Centre.

It’s worth mentioning that in the educational complex all the requirements needed for the inclusion of people with mobility problems were taken into account during the construction of the building.

P.S. By the way it is worth of noting, that the main requirements of creating accessible atmosphere for the inclusion of people with disabilities in the educational foundation were taken into consideration during the construction of the building.

Ավետիսյան դպրոցում նշվեց Սուրբ Վարդանանց տոնը 

Ավետիսյան դպրոցում նշվեց Սուրբ Վարդանանց տոնը 

Հայ Առաքելական եկեղեցին Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը նշում է Սուրբ Վարդանանց տոնը: Ըստ ավանդույթի` Ավետիսյան դպրոցը յուրաքանչյուր տարի` այս օրը, կազմակերպում է  որևէ հետաքրքիր միջոցառում:

Այս անգամ աշակերտներն ու կազմակերպիչները էլ ավելի մեծ ոգևորությամբ ու պատասխանատվությամբ էին պատրաստվել. նրանք պետք է գովաբանեին ոչ միայն Վարդանանց պատերազմի սուրբ նահատակներին, այլև մերօրյա վարդաններին` Ապրիլյան պատերազմի անմահ հերոսներին:

Հոգենորոգ օրվա կապակցությամբ, դպրոցի տնօրեն մ.գ.թ. Մելանյա Գեղամյանի հրավերով միջոցառմանը ներկա էին Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու Քրիստոնեական դաստիարակության (ՔԴ) կենտրոնի տնօրեն Վարդան եպս Նավասարդյանը, ՔԴ կենտրոնի միջնակարգ կրթության ոլորտի և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պատասխանատուներ Կարապետ Դանղյանը և Սերոբ սարկավագ Իսախանյանը: Ներկա էին նաև Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանը, ավագ հովվի օգնական վերապատվելի Հովհաննես Հովսեփյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) պրակտիկայի կենտրոնի ղեկավար Վահան Սարգսյանը, ՀՊՄՀ համալսարան-գործատու համագործակցության կենտրոնի ղեկավար Ռիտա Գևորգյանը, «Միջազգային անվտանգության աստպետաց  ակադեմիայի» նախագահ, Արցախի պատերազմի վետերանների միության նախագահ գեներալ-լեյտենանտ Արսեն Ֆիդանյանը, վետերան գեներալ-մայոր Հակոբ Բոսոնյանը և ՀՀ ՊՆ Ավետիսյան դպրոցի շեֆ զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Արսեն Սեդրակյանը և ուրիշներ:

Ս.Վարդանանց քաջամարտիկ զորավարների և 1036 վկաների տոնին նվիրված ավանդական դարձած հանդիսությունը սկսվեց դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանի ողջույնի խոսքով և Վարդան եպս Նավասարդյանի «Հայր մեր»  Տերունական աղոթքով:

Միջոցառմանը մասնակցում էին թեˊ տարրական, թեˊ ավագ դպրոցի սաները`մարմնավորելով մերօրյա մարտիկներին, արժևորելով հայոց բանակի`Վարդանանց  քաջերին արժանի ոգին: Աշակերտներն իրենց խաղով, երգերով, խրոխտ պարերով մեկ անգամ ևս փաստեցին, որ  հայրենիքի յուրաքանչյուր թիզ հողի համար պատասխանատու լինելը հայի գոյության երաշխիքն է,  Հայոց բանակում ծառայելը պատվի գործ:

Ավետիսյան դպրոցի լեփ-լեցուն դահլիճում իշխում էր հակասական տրամադրություն. հպարտության ու ցավի արցունքները, երեխաների ելույթներին ուղեկցող ուրախ ծափողջույնները հաջորդում էին մեկը մյուսին:  Տասնվեցամյա պատանիները, որոնք վաղն արդեն համալրելու են մեր բանակի շարքերը, բեմից խոստացան լինել Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի և մյուս քաջորդիների արժանի ժառանգորդները,  անձնվիրաբար ծառայել հայրենիքին և հանուն նրա չխնայել կյանքը: Հանդիսատեսը մի պահ հավատաց, որ գլխավոր դերակատարը` տասնվեցամյա Էրիկը, հիմա իջնելու է բեմից ու զորակոչվելու է բանակ…

Միջոցառումը յուրահատուկ կամուրջ էր Վարդանանց ու Ապրիլյան պատերազմների միջև ու ապացույց, որ Վարդանի խրոխտ ոգին չի մեռել, այն կա, ապրում է մեր պատանիների ազնիվ հոգիներում:

Ավարտին գեներալ-լեյտենանտ Արսեն Ֆիդանյանը դպրոցի տնօրենին շնորհեց պատվոգիր՝ դպրոցականների հայրենասիրական դաստիարակությունը բարձր հիմքերի վրա դնելու և պահելու համար: Գեներալը խոստացավ ամենայն պատրաստակամությամբ օգնել դպրոցի մանկավարժությանը աշակերտների հայրենասիրական դաստիարակության մակարդակի բարձրացման գործում:

Վարդան եպս Նավասարդյանը և վեր. Մկրտիչ Մելքոնյանը բարձր գնահատեցին երեխաների շրջանում տարվող հայրենասիրական աշխատանքները, ներկայացրին Վարդանանց հերոսների ազատագրական պայքարի ոգին,  հերոսներ,  որոնք հայրենիքը օտարի լծից ու կեղեքումներից ազատելու համար մարտնչեցին և ընկան «վասն հաւատոյ և վասն հայրենեաց»:

Վարդան եպս Նավասարդյանը դպրոցի գրադարանին նվիրեց հայրենասիրական գրքեր, իսկ ներկաներին` Հայաստանի և Խորհրդային Միության ժողովրդական նկարիչ Գրիգոր Խանջյանի  «Վարդանանք»գոբելեն աշխատանքի լուսանկարները, որի կենտրոնում Վարդան Մամիկոնյանն է և հայ ժողովրդի մեծագույն ներկայացուցիչները՝ Անդրանիկը, Կոմիտասը, Դանիել Վարուժանը, Եղիշե Չարենցը, Պարույր Սևակը և այլք: Հեղինակն  այդ կերպ ընդգծել է հայոց պատմության շարունակականության և միասնականության գաղափարը:

Միջոցառումն ամփոփվեց վեր. Մկրտիչ Մելքոնյանի օրհնության աղոթքով:

Հյուրերից մի քանիսը  միջոցառման ավարտին նշեցին, որ իրենք Ավետիսյան դպրոցում ստացան հայրենասիրության մի մեծ դաս ու կարծես նորովի բացահայտեցին այդ բառի իմաստը:

      Վարդանանց և մերօրյա անմա´հ հերոսները միշտ կապրեն, քանի դեռ նրանց անունները հնչում են հայ մանկան ու պատանու ազնիվ շուրթերից:

Օրը հագեցած էր Թումանյանով

Օրը հագեցած էր Թումանյանով

Այսօր Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց-համայնքային կենտրոնում թևածում էր թումանյանական շունչը: Օրը սկսվեց գրքեր նվիրելու արարողությամբ. դպրոցի գրադարանին գրքեր նվիրեցին բոլոր դասարանները`տարրական օղակից մինչև ավագ դպրոց: Կային նկարազարդ հեքիաթներ, պատկերազարդ հանրագիտարաններ, մանկական պատմվածքներ, ժամանակակից հեղինակների վեպեր, «պարտադիր ընթերցանություն» շարքի ստեղծագործություններ: Դպրոցի գրադարանին գրքեր նվիրեց նաև տնօրեն Մ. Գեղամյանը. բազմաթիվ հետաքրքիր ու իմաստուն գրքերով համալրվեց գրադարանի պահոցը: Առավոտյան միջոցառումն ավարտվեց Հովհաննես Թումանյանին ու գիրք նվիրելու օրվան նվիրված երգով. բառերի հեղինակը 11-րդ դասարանի աշակերտ Նվեր Պետրոսյանն էր, երաժշտության հեղինակը`10-րդ դասարանի աշակերտուհի Արմենուհի Հարությունյանը, երգը գեղեցիկ կատարեց 9-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Շանոյանը:
Սակայն օրվա խորհուրդը դրանով չավարտվեց. հայոց լեզվի մասնախումբը, համագործակցելով տեխնոլոգիայի մմ-ի հետ, կազմակերպել էր միջոցառում-ցուցահանդես: Միջին դպրոցի սաները թումանյանական ստեղծագործությունների մոտիվներով նկարներ էին նկարել, իսկ 8-րդ դասարանի աշակերտները կերպավորել էին Թումանյանին, նրա հորը` տեր Թադևոսին, մորը` Սոնային, մանկության ընկերներին, Վերնատան անդամներին` Դեմիրճյանին, Իսահակյանին, Աղայանին, ինչպես նաև Տերյանին և զորավար Անդրանիկին:
Օրը հագեցած էր Թումանյանով: