Հկտ 21, 2016 | Մեր առօրյան
«Հայ կրթություն» կրթական հիմնադրամի 3բ դասարանի սաները (դասվար՝ Կ․Մովսեսյան) «Երեբունի-Երևան» տոնին նվիրված միջոցառումների շրջանակում այցելեցին «Էրեբունի» թանգարան,որտեղ երեխաները ծանոթացան Էրեբունի բերդաքաղաքի պատմությանը,տեսան պեղումների արդունքում հայտնաբերած սեպագիր արձանագրություններ,կարասներ,և այլ կենցաղային իրեր։Վերջում երեխաները ներկայացրին փոքրիկ միջոցառում նվիրված Երևանի 2798 ամյակին։
Հկտ 17, 2016 | Մեր առօրյան
Հոկտեմբերի 14-ին Խ. Աբովեանի անուան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարան — հանրակրթական դպրոց համագործակցութեան շրջանակում Համալսարանի Հայ նոր եւ նորագոյն գրականութեան եւ նրա դասաւանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի տնօրէն, բանասիրական գիտութիւնների դոկտոր, Պրօֆ. Սուրէն Դանիէլեանն այցելեց «Հայ կրթութիւն» Հիմնադրամի «Խորէն ու Շուշանիկ Աւետիսեան» կրթահամալիր եւ հանդիպում ունեցաւ աւագ դպրոցի աշակերտութեան հետ:
Դպրոցի տնօրէն, մանկավարժական գիտութիւնների թեկնածու Տկն. Մելանիա Գեղամեանը սիրով ներկայացրեց օրուայ հիւրին, կարեւորեց հանդիպման նշանակութիւնը եւ հրաւիրեց անկեղծ երկխօսութեան:
Ս. Դանիէլեանը խօսեց աշակերտների մասնագիտական յետագայ կողմնորոշման, նրանց նախասիրութիւնների, Հայաստանի քաղաքական մարտահրաւէրների, հայրերի եւ որդիների փոխյարաբերութիւնների նորագոյն դրսեւորումների մասին, աշակերտներին պարզ ու մատչելի փորձեց ներկայացնել արեւմտահայերէնի եւ արեւելահայերէնի յարաբերակցութիւնը նորագոյն այս փուլում, հիմնաւորեց արեւմտահայերէնի քաջիմացութեան անհրաժեշտութիւնը, ընդգծեց այն վիթխարի դերը, որ խաղում են արեւմտահայ բարերարները դպրոցի կրթական զարգացման ուղղութեամբ իրենց ամենօրեայ հոգածութեամբ: Նա խօսեց նաեւ լեզուի ու գրականութեան, փիլիսոփայութեան ու հոգեբանութեան՝ հասարակութեան մէջ առաջնայնութեան վերադարձի, մարդակերտումի եւ հայակերտումի շաղախի մասին, որն այնքան անհրաժեշտ է մեր օրերում:
Հանդիպման ժամանակ աշակերտները բազմաթիւ հարցեր ուղղեցին Ս. Դանիէլեանին, մանաւանդ այն խնդիրների շուրջ, որոնք վերաբերում էին մասնագիտութեան ընտրութեանը, համալսարանական նախապատուութիւններին:
Հիւրը յոյս յայտնեց, որ իր եւ երեխաների երկխօսութիւնը լինելու է շարունակական: Համալսարանի «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի հետ պայմանաւորուածութեան համաձայն փոխադարձ այցելութիւնները եւ դասերը կը ծառայեն կրթական նպատակի, եւ շատ շատերը վաղը կարող են ընտրել մանկավարժի դժուարին, բայց բարձր առաքելութիւնը:
Կրթական այս նախաձեռնութեանը ներկայ էին նաեւ Համալսարանի նոյն ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտութիւնների թեկնածու Նաիրա Խաչատրեանը եւ ասիստենտ, «Սփիւռք» Կենտրոնի մեթոդիստ, այս Սեպտեմբերից «Աւետիսեան» վարժարանի աւագ դասարաններում արեւմտահայերէնի դասընթաց վարող մասնագէտ բանասիրական գիտութիւնների թեկնածու Քնարիկ Աբրահամեանը:
«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի լրատուութիւն
Professional Orientation: Where We Are Today, Where We Will Go Tomorrow
On October 14, 2016, within the framework of cooperation between the Armenian State Pedagogical University after Kh. Abovyan and secondary schools , the head of the department of Literature and Its New and Modern Teaching Methodologies, the director of “Diaspora” Scientific Research Center, Doctor of Philological Sciences, Prof. Suren Danieleann visited “Khoren and Shooshanig Avedisian” school and educational complex of “Armenian Education” Edundational Foundation and met the high school students.
The Director of the school, Candidate of Pedagogical Sciences, Mrs. Melania Geghamian warmly presented the guest, highlighted the significance of the meeting and started a genuine conversation.
Prof. Danielyan spoke about the students’ future professional orientation, their preferences, about Armenia’s political challenges and the latest developments of fathers-and-sons relationship. He also introduced intelligibly the latest display of the correlations between Western and Eastern Armenians at present and emphasized the importance of learning Western Armenian. He highlighted the great role of the Western benefactors in the educational development of the school. He spoke about the language and literature, philosophy and psychology as well as the importance of shaping an individual’s personality and patriotism simultaneously.
During the meeting, students asked Prof. Danielyan many questions mainly about the issues of choosing a profession and a University.
The guest expressed his wish that the dialogue between him and the students will be continuous. Due to the agreement with “Diaspora” Scientific Research Center of the University, mutual visits and lessons will serve the educational purpose, and many of the students might choose the hard but vital profession of a teacher.
An assistant professor at the same department, Candidate of Philological Sciences Naira Khachatrian and an assistant, the Methodist of “Diaspora” Center, the specialist teaching the high school students Western Armenian at Avedisian School since September, Candidate of Philological Sciences Knarik Abrahamyan were also present at this educational event.
Հկտ 12, 2016 | Մեր առօրյան
Սույն թվականի հոկտեմբերի 2-4-ին Մոսկվայում անցկացվել է «Նորարարությունները ժամանակակից կրթական միջավայրի որակի ու մատչելիության բարելավման գործոն ԱՊՀ անդամ պետություններում» խորագրով համագումարը:
Համագումարին մասնակցում էին պատվիրակություններ ԱՊՀ բոլոր երկրներից: Հայաստանի պատվիրակության կազմում էին ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը, փոխնախարար Մ. Մկրտչյանը, ԿԳՆ աշխատակիցներ և Հայաստանի տարբեր մարզերի դպրոցների տնօրեններ: Երևանի դպրոցների տնօրեններից ԿԳՆ հրավերով համագումարին մասնակցում էր «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի՝ Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցի տնօրեն Մ. Գեղամյանը: Նա մասնակցել է վարպետության դասերի, մասնագիտական քննարկումների, սեմինար պարապմունքների, որոնց ընթացքում գործընկերներին է ներկայացրել Ավետիսյան դպրոցի անցած ճանապարհը, դպրոցի կրթական ծրագրերն ու դասավանդման մոտեցումները:
Պատվիրակության մասնակիցները համագումարի շրջանակներում այցելել են Մոսկվայի թիվ 1409 պետական գիմնազիա և ծանոթացել կրթության կազմակերպման նորագույն մոտեցումներին:
Avedissian School principal M. Geghamian has participated in the Fourth Education Congress held in Moscow.
On October 2-4 a congress entitled “Innovations as a Quality and Accessibility Improvement Factor of Modern Educational Environment in CIS Member Countries” was held in Moscow.
Delegations from all CIS countries took part in the congress. Armenian delegation comprised Minister Levon. Mkrtchyan, Deputy M. Mkrtchyan, Ministry of Education officials and principals from schools in different regions of Armenia.
Of all the school principals of Yerevan Melania Geghamian, the principal of “Khoren and Shoushanig Avedissian School” of “Armenian Education” Educational Foundation participated in the congress by the invitation of the Ministry of Education.
She has taken part in master classes, professional discussions, seminars during which she has presented the partners with the path taken by the Avedissian School, the educational programs of the school and the approaches to teaching.
The Congress delegation has visited Moscow State Gymnasium # 1409 and examined the innovative approaches of educational administration.
Սպտ 20, 2016 | Մեր առօրյան
Սեպտեմբերի 20-ը ողջ Հայաստանում նախատոնական օր է, իսկ ահա Ավետիսյան դպրոցում այն վերածվեց իսկական տոնի. կրթօջախը մեծ շուքով նշեց ՀՀ անկախության 25-ամյակը:
Այս անգամ դպրոցը հայրենիքի նկատմամբ սերը ցույց տալու այլ՝ ժամանակակից և տպավորիչ միջոց էր ընտրել: Մեր սաները պարային գունեղ ֆլեշմոբի միջոցով ևս մեկ անգամ փաստեցին, որ ապրում ու սովորում են ազատ ու անկախ երկրում, սիրում ու գնահատում իրենց հայրենիքն ու դպրոցը:
Սպտ 20, 2016 | Մեր առօրյան
ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքն Ավետիսյան դպրոցում մեկնարկեց պատանի երկրապահների՝ Եռաբլուր այցելությամբ: Նախաձեռնությունը ՆԶՊ ուսուցիչ Ե. Մազմանյանինն էր, որի հրավերով պանթեոն էին այցելել նաև մի շարք ազատամարտիկներ՝ պատմելու Եռաբլուրում հանգչող իրենց մարտական ընկերների կյանքի և հերոսական ուղու մասին:
Աշակերտները նախապես ծանոթացել էին մի շարք հերոսների կենսագրությանը, ուսումնասիրել նրանց մարտական ուղին, անկեղծորեն հիացել նրանցով: Նրանք հոգու խորքում ընտրել էին նաև իրենց սիրած հերոսներին, որոշել նմանվել նրանց… Մեր պատանի երկրապահներից յուրաքանչյուրը փորձում էր մի բան ավել իմանալ իր սիրած հերոսի կյանքի ու գործի մասին, ինչն էլ այցի գլխավոր նպատակներից էր:
Սպտ 9, 2016 | Մեր առօրյան
Խաչվերաց
Խաչվերացի տոնը,որը Տիրոջ փրկարար խաչին նվիրված ամենակարևոր տոներից է, Եկեղեցին այս տարի նշում է սեպտեմբերի 11-ին: Խաչվերացը (Սուրբ խաչը,Սբխեչը) տարվա տաղավար հինգերորդ և վերջին տոնն է:
Սուրբ Խաչը տոնվում է` ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:
614 թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում: Որպես անարգանք քրիստոնյաներին` Սուրբ Հարության տաճարից գերևարվում և Պարսկաստան է տարվում նաև Տիրոջ խաչափայտը: Պարսկաստանում խաչափայտի զորությամբ շատերը դարձի են գալիս, մկրտվում և դառնում քրիստոնյա: Խաչափայտը գերության մեջ է մնում 14 տարի: 628թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Սուրբ Խաչը
և այն վերադարձնում նախկին վայրը: Որպես պատմական վկայություն` նշենք, որ հայ ժողովուրդը անմասն չէ խաչի ազատագրման գործից: Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հունական մասի հայոց զորքը` Մժեժ Գնունու գլխավորությամբ:
Խաչը հանդիսավոր թափորով տարվում է Երուսաղեմ` Փոքր Ասիայի վրայով, ու բնական էր, որ այն անցնելու էր պատմական Հայաստանով: Թափորն անցնում է Կարին (Էրզրում) քաղաքով, իսկ Կարնո լեռների ստորոտներից մեկում, ուր խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում, կառուցվում է Խաչավանքի եկեղեցին: Կայսրը խաչափայտը սրբությամբ երեք տարի Կ.Պոլսում պահելուց հետո անձամբ, կառքի մեջ ծնկաչոք, այն ձեռքերում բռնած, Երուսաղեմ է տանում և իր ուսի վրա դրած Գողգոթայի գագաթը հանելով` բարձրացնում է Սուրբ Հարության վերանորոգված տաճարում` ի տես բոլոր քրիստոնյաների: Այդ ժամանակից էլ վերջնականորեն հաստատվեց և սկսվեց մեծ հանդիսավորությամբ տոնվել խաչի բարձրացման հիշատակը` Խաչվերացը:
Խաչը, ինչպես հայտնի է, հնում եղել է չարչարանքի գործիք: Երբ Հիսուսը խաչվեց, այդ նույն խաչափայտը դադարեց չարչաչանքի գործիք լինելուց: Խաչը դարձավ փրկության միջոց, Քրիստոսի սիրո արտահայտությունը, քանզի սիրել` նշանակում է նաև զոհաբերություն, զրկանք հանձն առնել: Սերը միայն զգացում չէ. սերը կյանք է և գործ: Եվ Քրիստոսի խաչելությունը հենց աըդ սիրո արտահայտությունն է: Խաչն այսօր մեզ համար դարձել է փրկության միջոց, հարության խորհուրդ, պահպանիչ զորություն, քավության զոհասեղան, բժշկության աղբյուր:
Խաչվերացի տոնը մեզ համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի: Պատահական չէր, որ 3 խաչերը (մեկը` Քրիստոսի, 2-ը ավազակների) մահացած մարդկանց վրա դնելով` հայտնաբերեցին Փրկչի խաչափայտը, քանի որ մահվան այդ գործիքը Քրիստոսի սուրբ արյունով ստացավ նորոգելու, բժշկելու և հարություն տալու զորություն: Քրիստոսը , խաչի վրա մեռնելով, հաղթեց մարդկությանը սարսափեցնող մահվանը և ջախջախեց սատանայի գլուխը:
Ըստ Գրիգոր Տաթևացու` Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, ‹‹ դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը ››: Խաչի վեր բարձրացումով սարսափահար եղավ սատանան: Խաչի բարձրացումով մեկ անգամ ևս հաստատվեց Քրիստոսի հաղթանակն ընդդեմ մահվան, դժոխքի և բոլոր նրանց, ովքեր անարգում ու չեն պատվում Տիրոջ խաչը:
Ժողովուրդը Խաչվերացին կատարում է անթիվ ուխտագնացություններ: Որոշ բնակավայրերում մարդիկ իրենց ձեռքերով խաչեր են պատրաստում և զարդարում գույնզգույն ծաղիկներով, հատկապես` ռեհանով: Ժողովուրդը ռեհանն է համարում խաչի ծաղիկ: Ընդհանուր առմամբ` Խաչվերացը կամ ‹‹ Սըրբխեչը ›› աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը, կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում: Ժողովրդական ավանդության համաձայն` ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքն է, առանց որի` տոնը լիարժեք չի կարող լինել: Շատ տեղերում Խաչվերացը` ‹‹ Սըրբխեչը ››, ընկալում են` որպես աշնանամուտ: Ինչպես ասում էին քեսապցիները` ‹‹ Խաչ, վերմակը առ, ներս փախիր ››, -այսինքն` բացօթյա գիշերողներն այլևս տանն են գիշերում:
Խաչվերացի հաջորդ օրը` երկուշաբթի, մեռելոց է: Այդ օրը այցելում են հանգուցյալների շիրիմներին: Կրկին հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության որոշումով այն սահմանված է ոչ աշխատանքային: