«Ավետիսյան» դպրոցում տեղի է ունեցել «Կամուրջներ պատերի փոխարեն» գրքի շնորհանդեսը

«Ավետիսյան» դպրոցում տեղի է ունեցել «Կամուրջներ պատերի փոխարեն» գրքի շնորհանդեսը

1000-3Դեկտեմբերի 8-ին «Ավետիսյան» դպրոցում տեղի է ունեցել ԵՊՀ փիլիսոփայության պատմության և ԵՊԼՀ կրթության կառավարման և պլանավորման ամբիոնների դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի «Կամուրջներ պատերի փոխարեն» գրքի շնորհանդեսը:

Հանրապետությունում ճանաչված մասնագետը խոսեց ժամանակակից դպրոցում առկա խնդիրների ու բացթողումների մասին, ներկայացրեց գործնական մի քանի քայլեր, որոնք կնպաստեն ուսուցչին և աշակերտին ավելի մոտեցնող, նրանց միավորող կամուրջների կառուցմանը:1000-2

Շնորհանդեսին ներկա էին ինչպես մեր, այնպես էլ Մալաթիա-Սեբաստիա համայնքի տարբեր դպրոցների ուսուցիչներ, որոնք էլ մասնակցեցին գրքի շնորհանդեսին հաջորդող քննարկմանը:

«Ավետիսյան»  դպրոցի  էկոակումբի աշակերտները պատրաստել են կոմպոստ` դպրոցի  կանաչապատ  տանիքում որպես պարարտանյութ  օգտագործելու համար

«Ավետիսյան»  դպրոցի  էկոակումբի աշակերտները պատրաստել են կոմպոստ` դպրոցի  կանաչապատ  տանիքում որպես պարարտանյութ  օգտագործելու համար

Մեր կանաչ դպրոցի էկոակումբի աշակերտներն իրենց հերթական պարապմունքի ժամանակ պատրաստել են կոմպոստ: Մի փոքր` կոմպոստի մասին.  այն բուսական,  հանքային ու կենդանական նյութերի թափոններից հողի կամ տորֆի խառնուրդով պատրաստվող  օրգանական պարարտանյութ է, որ պարունակում է բույսերին անհրաժեշտ բոլոր սննդատարրերը՝ ազոտ, ֆոսֆոր, կալիում, ինչպես նաև բազմաթիվ բակտերիաներ,  խմորիչներ, սնկեր և հողային այլ մարմիններ:

Կոմպոստի  պատրաստման համար անհրաժեշտ են ինչպես թարմ, այնպես էլ  չորացած  խոտեր ու տերևներ,  փայտի տաշեղներ,  բուսական սննդի մնացորդներ և նմանատիպ այլ նյութեր:  Համոզվելու համար, որ խառնուրդը բավականաչափ  խոնավ է, հարկավոր է այն պարբերաբար  թրջել ու  խառնել, որպեսզի բաղադրիչներից գոյացած կույտի մեջ  թթվածին ներթափանցի:

Պատրաստված կոմպոստը կօգտագործվի դպրոցի կանաչապատ տանիքում բույսեր աճեցնելիս:

«Ավետիսյան» դպրոցի էկոակումբի անդամները մասնակցեցին «ԷյԹիՓի»-ի կազմակերպած ծառատունկին

«Ավետիսյան» դպրոցի էկոակումբի անդամները մասնակցեցին «ԷյԹիՓի»-ի կազմակերպած ծառատունկին

«Ավետիսյան» դպրոցի էկոակումբը շարունակում է մասնակցել բնապահպանական տարբեր նախաձեռնությունների: Օրերս ակումբի անդամները մասնակցել են «ԷյԹիՓի» ընկերության կազմակերպած ծառատունկին: Ծառատունկի մասնակիցները Կոտայքի մարզի Ակունք գյուղում ՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու շրջակայքում, տնկեցին 700 ծառ:

«Ավետիսյան» դպրոցի աշակերտները շախմատի օլիմպիադայում զբաղեցրել են երկրորդ տեղը

«Ավետիսյան» դպրոցի աշակերտները շախմատի օլիմպիադայում զբաղեցրել են երկրորդ տեղը

Ուրախությամբ տեղեկացնում  ենք`  այսօր մեր աշակերտները  ՀՀ դպրոցականներիScan1 շախմատի 10-րդ օլիմպիադայի 2-րդ փուլի մրցաշարում գրավել են երկրորդ տեղը:

Դպրոցը մրցաշարում ներկայացնում էին Սադո Նիկոլայը,  Հովհաննիսյան Վարդանը, Հովսեփյան Մերին ու Ստեփանյան Համայակը: Շնորհավորում ենք մեր շախմատիստներին  և   շախմատի ուսուցիչ Ե. Մազմանյանին` մաղթելով նորանոր հաջողություններ:

«Ավետիսյան» ավագ դպրոցը մասնակցում է «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում»  նախագծին

«Ավետիսյան» ավագ դպրոցը մասնակցում է «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» նախագծին

«Ավետիսյան» դպրոցը շարունակում է համագործակցել ՄԱԿ-ի գրասենյակի հետ՝ մասնակցելով նրա հետաքրքիր նախաձեռնություններին: Այս անգամ մեր ավագ դպրոցի աշակերտները   մասնակցում են  «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» նախագծին:

Այսօր դպրոցում դասախոսությամբ հանդես եկավ  Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Արտակ Համբարյանը, ով մեծ ներդրում ունի Հայաստանում վերականգնվող էներգիայի և էներգախնայողության ոլորտի զարգացման գործում:
Դասախոսության ընթացքում աշակերտներին հանձնարարվեց մշակել նախագիծ՝ իրենց տան լուսավորությունը նոր, ժամանակակից լուսատուներով փոխարինելու վերաբերյալ:

1000 20151112_142222 20151112_142245