«Ավետիսյան» դպրոցի բնապահպանական ակումբ
«Ավետիսյան» դպրոցի բնապահպանական ակումբն արդեն ունի իր ֆեյսբուքյան էջը: Այսուհետ «OIKOS» բնապահպանական ակումբի նորություններին կարող եք հետևել նաև այս էջով՝ fb.com/OIKOSClub
«Ավետիսյան» դպրոցի բնապահպանական ակումբն արդեն ունի իր ֆեյսբուքյան էջը: Այսուհետ «OIKOS» բնապահպանական ակումբի նորություններին կարող եք հետևել նաև այս էջով՝ fb.com/OIKOSClub
Մեր կանաչ դպրոցի էկոակումբի աշակերտներն իրենց հերթական պարապմունքի ժամանակ պատրաստել են կոմպոստ: Մի փոքր` կոմպոստի մասին. այն բուսական, հանքային ու կենդանական նյութերի թափոններից հողի կամ տորֆի խառնուրդով պատրաստվող օրգանական պարարտանյութ է, որ պարունակում է բույսերին անհրաժեշտ բոլոր սննդատարրերը՝ ազոտ, ֆոսֆոր, կալիում, ինչպես նաև բազմաթիվ բակտերիաներ, խմորիչներ, սնկեր և հողային այլ մարմիններ:
Կոմպոստի պատրաստման համար անհրաժեշտ են ինչպես թարմ, այնպես էլ չորացած խոտեր ու տերևներ, փայտի տաշեղներ, բուսական սննդի մնացորդներ և նմանատիպ այլ նյութեր: Համոզվելու համար, որ խառնուրդը բավականաչափ խոնավ է, հարկավոր է այն պարբերաբար թրջել ու խառնել, որպեսզի բաղադրիչներից գոյացած կույտի մեջ թթվածին ներթափանցի:
Պատրաստված կոմպոստը կօգտագործվի դպրոցի կանաչապատ տանիքում բույսեր աճեցնելիս:
«Ավետիսյան» դպրոցի էկոակումբը շարունակում է մասնակցել բնապահպանական տարբեր նախաձեռնությունների: Օրերս ակումբի անդամները մասնակցել են «ԷյԹիՓի» ընկերության կազմակերպած ծառատունկին: Ծառատունկի մասնակիցները Կոտայքի մարզի Ակունք գյուղում ՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու շրջակայքում, տնկեցին 700 ծառ:
Ուրախությամբ տեղեկացնում ենք` այսօր մեր աշակերտները ՀՀ դպրոցականների
շախմատի 10-րդ օլիմպիադայի 2-րդ փուլի մրցաշարում գրավել են երկրորդ տեղը:
Դպրոցը մրցաշարում ներկայացնում էին Սադո Նիկոլայը, Հովհաննիսյան Վարդանը, Հովսեփյան Մերին ու Ստեփանյան Համայակը: Շնորհավորում ենք մեր շախմատիստներին և շախմատի ուսուցիչ Ե. Մազմանյանին` մաղթելով նորանոր հաջողություններ:
«Ավետիսյան» դպրոցը շարունակում է համագործակցել ՄԱԿ-ի գրասենյակի հետ՝ մասնակցելով նրա հետաքրքիր նախաձեռնություններին: Այս անգամ մեր ավագ դպրոցի աշակերտները մասնակցում են «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» նախագծին:
Այսօր դպրոցում դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Արտակ Համբարյանը, ով մեծ ներդրում ունի Հայաստանում վերականգնվող էներգիայի և էներգախնայողության ոլորտի զարգացման գործում:
Դասախոսության ընթացքում աշակերտներին հանձնարարվեց մշակել նախագիծ՝ իրենց տան լուսավորությունը նոր, ժամանակակից լուսատուներով փոխարինելու վերաբերյալ:
Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցում բնագիտական առարկաների դասաժամերը հաճախ ուղեկցվում են հետաքրքիր փորձերով և գործնական պարապմունքներով: Այսօր յոթերորդ դասարանի մեր աշակերտներին հնարավորություն էր ընձեռվել գործնականում կիրառելու ձկնատեսակների ներքին և արտաքին կառուցվածքի մասին իրենց ունեցած գիտելիքները: Նրանք ձկների մասին ունեցած իրենց գիտելիքները ցույց տալուց հետո ուսուցչի օգնությամբ դիահերձեցին տարբեր տեսակի ձկների:
Սպասենք մեր փոքրիկ կենսաբանների հետագա փորձերին ու բացահայտումներին: