«Հայրենասիրությունն սկսվում է հայրենաճանաչությունից»: Րաֆֆի

«Հայրենասիրությունն սկսվում է հայրենաճանաչությունից»: Րաֆֆի

Հայ մեծ վիպասան Րաֆֆու «Խենթը» վեպի հետ կապված բազմաթիվ հարցեր առաջին իսկ օրվանից հուզում էին 8-րդ դասարանցիներին: Նրանք այդ հարցերով ուղղակի հեղեղում էին գրականության ուսուցչուհուն՝ որտե՞ղ, ինչպե՞ս, ե՞րբ, արդյո՞ք, մի՞թե…

12169431_459871620884306_344395013_oԴրանց պատասխանը գտնելու համար հոկտեմբերյան մի արևոտ օր «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի կրթահամալիրի աշակերտները ծնողների և ուսուցիչների ուղեկցությամբ ճանապարհ ընկան դեպի Էջմիածին՝ Սուրբ Գայանե վանք, որի գավթի տեսարանով էլ ավարտվում է մեծ ռոմանտիկի վեպը:

Ահա և վանքը, Խենթի տապանաքարը՝ ծննդյան և մահվան տարեթվերով, հերոսի իսկական անուն-ազգանունով: Ծաղիկներ, համառոտ անդրադարձ Սամսոն Տեր-Պողոսյանի սխրալից կյանքի ուղուն: Պատանիները հուզախռով վիճակում են. հենց այստեղ և հենց այս պահին իրենք անմիջականորեն շաղախվում  են հարազատ ժողովրդի պատմությանը…   12168735_459871734217628_1625509384_o

Իսկ վանքի հին գերեզմանատանը ութերորդցիները սրտի թրթիռով գտան Լալայի համեստ շիրմաքարը: Աղջիկներից ոմանք հուզմունքից լռել էին. այնքա՜ն են պատկերացրել այս պահը:

Ուրախալին այն էր, որ «Խենթի» հերոսուհու գերեզմանին մեզանից առաջ էլ այցելողներ էին եղել, վկայությունը՝ չորացած սպիտակ մեխակները, որոնց կողքին և շուրջը վարդ ու մեխակներ շարեցին մեր ութերորդցիները:

Վերադարձին, արտասանելով Վահագն Դավթյանի «Զվարթնոցի արծիվը», խումբը կանգ առավ «Զվարթնոց» պետական արգելոց-թանգարանի մոտ: Չքնաղ տաճարի կանգուն և տապալված խոյակներն ուսումնասիրելուց,  ավերակների մոտ լուսանկարվելուց, ասմունքելուց հետո խումբը բռնեց տունդարձի ճանապարհը:

12169475_459871920884276_565735311_o

Տաթեւն առաջինն է, որ մրցանակ է բերում մեր երկրին:

Տաթեւն առաջինն է, որ մրցանակ է բերում մեր երկրին:

   «Հայ կրթություն» կրթահամալիրի  9-րդ դասարանի աշակերտուհի Տաթեւ Բարսեղյանը վերջերս հատուկ հավաստագրի է արժանացել Համաշխարհային փոստային միության միջազգային ժյուրիի կողմից: Նա իր շարադրությամբ մասնակցել էր Նամակագրության միջազգային մրցույթին, որի այս տարվա թեման էր՝ «Աշխարհը, որտեղ ես կուզեի մեծանալ»: Aravot.am-ի հետ զրույցում Տաթեւը նշեց, որ ստացել է «Ժյուրիի համակրանք» մրցանակը ու  հատուկ հավաստագիրը: «Պահանջն էր մտքերը շարադրել 600-800 բառի սահմաններում ու խոսել այն աշխարհի մասին, որտեղ կուզենայինք ապրել ու մեծանալ: Ընդ որում, շարադրությունը պետք է  նամակի նման գրվեր,  հղված լիներ մեկին: Այն հաճույքով եմ գրել, գրել եմ, որ չպետք է հուսահատվել, պետք է անընդհատ առաջ գնալ ու  վստահ լինել, որ նպատակներդ կիրականանան: Կարեւորը սրտի ձայնին լսելն է»,- պատմեց աշակերտուհին:

   Տաթեւի հայոց լեզվի ուսուցչուհին՝ Լիլիթ Բախշյանն էլ հայտնեց, որ իրենց կրթահամալիրից երկու աշակերտ էր շարադրություն ուղարկել՝ էլենը եւ Տաթեւը, Հայաստանից ընտրվել էր Տաթեւի շարադրությունը: «Տաթեւը շատ զգացմունքային մարդ է, անուշ երգում է, խորը անհատականություն է: Անչափ ուրախացա, որ իր շարադրությունը հաղթեց: Ուղարկելուց առաջ շարադրությունը Տաթեւիկի մայրիկը թարգմանել էր անգլերեն, որովհետեւ այդպիսի պահանջ կար: Այդ ընթացքում մենք  Տաթեւի հետ շատ սիրով աշխատեցինք, ավելի մտերմացանք: Մի բան պարզ է՝եթե մի բան սիրով ես անում, հրաշալի արդյունք է լինում: Ժյուրին Շվեյցարիայում յուրաքանչյուր երկրից ընդամենը մեկ շարադրություն է ընտրել:

   Իմիջիայլոց  «Հայփոստում» մեզ ասացին, որ տարիներ շարունակ Հայաստանը մասնակցել է Համաշխարհային փոստային միության մրցույթին եւ երբեք որեւէ մրցանակի չի արժանացել: Տաթեւն առաջինն է, որ մրցանակ է բերում մեր երկրին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/10/15/619135/

© 1998 — 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Հայ աշակերտուհուն է հանձնվել Համաշխարհային Փոստային Միության հավաստագիրը

Հայ աշակերտուհուն է հանձնվել Համաշխարհային Փոստային Միության հավաստագիրը

Համաշխարհային Փոստային Միությունը, որի անդամն է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, յուրաքանչյուր տարի հայտարարում է նամակագրության միջազգային մրցույթ, որի միջոցով լրացուցիչ քայլ է արվում խթանել աշխարհում նամակագրության դերը:

Այս տարի անց է կացվել 44-րդ նամակագրության միջազգային մրցույթը, որի թեման է եղել «Այն աշխարհը, որտեղ ես կուզեի մեծանալ», որին մասնակցել են 9-15 տարեկան աշակերտները: Այս մասին հայտնում են «Հայփոստ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կեպրի ծառայությունից:

Մասնակցելով մրցույթին, Հայաստանի «Հայ Կրթություն» կրթահամալիրի 8-րդ դասարանի աշակերտուհի Տաթև Բարսեղյանը արժանացավ միջազգային ժյուրիի կողմից հատուկ հավաստագրի:

Այսօր, փոստի միջազգային օրվա կապակցությամբ, Հայփոստի Նոր տեխնոլոգիաների զարգացման և ուսուցման կենտրոնում տեղի է ունեցել հավաստագրի հանձնման պաշտոնական արարողությունը: Հավաստագիրը Տաթևին է հանձնել «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

Այս կապակցությամբ մարվել և շրջանառության մեջ է մտցվել «Հեռահաղորդակցության միջազգային միության 150-ամյակը» թեմային նվիրված նամականիշով բացիկը: Մարման արարողությանը մասնակցել է նաև հայ աշակերտուհին:

Կարդալ ավելին…
Lragir.am

Haypost.am

Panorama.am

Armenpress.am

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ

12083685_1509178286059805_1316561826_nՀոկտեմբերի 4-ը աշխարհի մի շարք երկրներում նշվում է  որպես Կենդանիների պաշտպանության համաշխարհային օր: ‹‹Ավետիսյան››  դպրոցի էկոակումբի անդամները հերթական հանդիպման ժամանակ խոսեցին կենդանիներին սպառնացող վտանգների և նրանց օգնելու եղանակների մասին:12080867_1509178279393139_2054357445_n

Ցուցադրվեց ‹‹Վերադարձ›› խորագրով մի ֆիլմ, որի նպատակն էր ցույց տալ, թե գորշ արջի պահպանման համար ՀՀ-ում ինչ աշխատանքներ են կատարվում: Նշենք, որ այս կենդանին Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով համարվում է խոցելի տեսակ: Գորշ արջ  հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում:  Գրանցվել է ծ.մ. մոտ 400-ից մինչև 3000 մ բարձրություններում: Պահպանվում է  Խոսրովի արգելավայրում և ‹‹Շիկահող›› արգելոցում:

«Ավետիսյան»   դպրոցում  նշվեց  Ուսուցչի օրը

«Ավետիսյան» դպրոցում նշվեց Ուսուցչի օրը

Հայաստանում, ինչպես և աշխարհի մի շարք երկրներում, հոկտեմբերի 5-ը նշվում է որպես Ուսուցչի միջազգային օր: Այս տոնը հրաշալի առիթ է՝ հիշելու և գնահատելու մեր  ուսուցիչների երախտիքը:

«Ավետիսյան» դպրոցը յուրաքանչուր տարի մեծ շուքով նշում է այս օրը՝ կազմակերպելով երգ ու պարով, հումորային համարներով  ու  գեղեցիկ ասմունքով համեմված հետաքրքիր միջոցառումներ: Այս տարի ևս բացառություն չէր:  Տոնական միջոցառումը բովանդակալից էր և հետաքրքիր, ինչպես միշտ: Նշենք, որ մեր աշակերտները ևս  իրենց սիրելի ուսուցիչների համար տարբեր հետաքրքիր անակնկալներ էին պատրաստել՝ տոնական հետաքրքիր բացիկներից մինչև երաժշտական ու պարային համարներ:

Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան  դպրոցի և համայնքային կենտրոնի  տնօրենությունն օրը հիշարժան դարձրեց նաև Մալաթիա-Սեբաստիա համայնքի հղի ուսուցիչների համար: Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից միջոցառման ընթացքում նրանք ստացան զանազան նվերներ: Մեր դպրոցի տնօրեն տիկին Գեղամյանը նրանց մաղթեց քաջառողջություն՝ խոստանալով, որ «Ավետիսյան» դպրոցի և մանկապարտեզի դռներն ապագայում միշտ բաց կլինեն լույս աշխարհ գալ պատրաստվող այս փոքրիկների առջև:

Տոնդ շնորհավոր, ուսուցի՛չ

Ուսուցիչը կրթական համակարգի սիրտն  է:

Սիդնի Հուք (ամերիկացի փիլիսոփա)

1622353_626921337376608_1341480288_oՍկսած 1994 թ.-ից՝   աշխարհի շուրջ հարյուր երկրներում, այդ թվում և Հայաստանում,  հոկտեմբերի 5-ը նշվում է որպես Ուսուցչի միջազգային օր: Այս օրը տոն է բոլորիս համար. չէ՞ որ յուրաքանչյուրս էլ ունեցել է ուսուցիչներ, ամեն մեկս էլ յուրահատուկ սիրով ու երախտագիտությամբ է հիշում գոնե մի ուսուցչի, որը  մեր կյանքում  ունեցել է ճակատագրական նշանակություն՝ փոխելով մեր աշխարհայացքն ու կյանքի ընկալումը: Լինում են նաև ուսուցիչներ, որ փոխում են աշխարհը. չէ՞ որ նրանց  ձեռքերում են գտնվում վաղվա գիտնականներն ու հանճարեղ գրողները, բժիշկներն ու ուսուցիչները: Հիշենք հանճարեղ Հյուգոյի խոսքերը.  «Գալիքը ուսուցչի ձեռքերում է»:

Ո՞վ է ուսուցիչը: Մեկը, որ սովորեցնում է սեփական օրինակով՝ տալով ոչ միայն հանրագիտարանային ճշմարտություններ, այլև սովորեցնելով ճանաչել չարն ու բարին, ազնիվն ու գեղեցիկը, ճիշտն ու սխալը: Ուսուցիչը կրթում է երեխայի միտքն ու սիրտը, նպաստում նրա աշխարհայացքի ձևավորմանը, նրա առջև բացում գիտության ու գրականության խորհրդավոր դռները, աշակերտին սովորեցնում զարմանալ՝ միևնույն ժամանակ նույնը սովորելով նաև նրանից:

Նա մեզ տալիս է թևեր, թևեր՝ մտքով ճախրելու, նորանոր բարձունքների հասնելու համար: Ուսուցիչը սովորեցնում է ամենակարևորը՝ սովորել, սերմանում սովորելու, նորն իմանալու ցանկություն, իսկ «առանց ցանկության սովորող աշակերտը նման է թևեր չունեցող թռչունի» (Սաադի):

Ուսուցիչների մասին կան անթիվ-անհամար բանաստեղծություններ ու երգեր, աֆորիզմներ ու թևավոր խոսքեր: Դրանցում ուսուցիչները հաճախ համեմատվում կամ հակադրվում են բժիշկներին ու իրավաբաններին: Դրանցից մեկում, օրինակ,  ուսուցչի աշխատանքն ավելի բարձր է գնահատվում, քան բժշկինն ու փաստաբանինը. չէ՞ որ վերջիններս ստիպված չեն լինում իրենց աշխատասենյակում առանց որևէ օգնականի միաժամանակ հոգալու մի քանի տասնյակ մարդկանց ամենատարբեր կարիքները: Ուսուցիչն է, որ ընդունակ է քառասունհինգ րոպեում շփվելու քսան-երեսուն աշակերտի հետ՝ միաժամանակ նրան և՛ սովորեցնելով, և՛ նկատելով այդ օրը նրա վատ տրամադրությունն ու խնդիրները, և’ սրբելով նրա արցունքները, և՛ լիաթոք ծիծաղելով կամ զայրանալով նրա մանկական չարաճճիության վրա:

Ուսուցչին հակադրում են նաև պետության ղեկավարին. «Երեխաներին դաստիարակելու համար պահանջվում է ավելի խորաթափանց մտածողություն, քան պետության կառավարման համար» (Ու. Չենինգ):

Կրթությունը հաջողության բանալին է, կամ գոնե ուզում ենք հավատալ դրան,    իսկ գաղտնիք չէ, որ փոքրիկ բանալին կարող է բացել հսկայական դռներ: Քանի՜ ուսուցիչ է մեր առջև այդպիսի դռներ բացել: Այն նաև զենք է, զենք աշխարհը փոխելու, այն ապրելու ու արարելու համար ավելի լավ վայր դարձնելու համար: Հանրահայտ է  Նելսոն Մանդելայի հետևյալ միտքը. «Կրթությունն ամենահզոր զենքն է, որ դու կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար», իսկ այդ ամենազոր զենքը գտնվում է ուսուցչի ձեռքերում:

Այսօր՝ Ուսուցչի տոնին, ենք աշակերտին թևեր տվող ուսուցիչների առջև, շնորհավորենք ու շնորհակալություն հայտնենք, մեծարենք նրանց՝ մաղթելով, որ կյանքում նրանց թևերը ոչ ոք չկտրի, որ նրանց միտքը մինչև խոր ծերություն լինի պայծառ, իսկ աչքը՝ ամենատես:

                                                                                                   Մելանյա Գեղամյան