«Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոնը հայտարարում է 2023–2024 ուսումնական տարվա ընդունելություն.

  • նախակրթարան (4 տարեկան` ծնված 01.01.2019 – 31.12.2019 թթ.)
  • 1-ին դասարան (ծնված 01.01.2017 – 31.12.2017 թթ.):


Ընդունելության հայտադիմումներն անհրաժեշտ է ուղարկել 11.05.2023թ. մինչև 15.06.2023թ.-ը նշված էլեկտրոնային փոստին. info@avedisianschool.am

Մանկապարտեզ և առաջին դասարան ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը էլեկտրոնային տարբերակով.

  1. Դիմորդի 3×4 չափսի 1 լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
  2. Դիմորդի ծննդյան վկայականի պատճենը,
  3. Դիմորդի և ծնողների ՀԾՀ-ները (սոցքարտ),
  4. Երկու ծնողների անձնագրերի պատճենները,
  5. Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք (ՀՀ ոստիկանության անձնագրային բաժին, հաշվառման տեղեկանք):
  6. Դիմումը ներբեռնել էլեկտրոնային կայքից հետևյալ հղումով՝
    Դպրոցի դիմում   Նախակրթարանի դիմում

Երեխայի առողջության մասին քաղվածք տեղեկանքից (նախկին 26 ձև), ներկայացնել ընդունվելուց հետո:

Թղթային տարբերակով դիմումներ չեն ընդունվում:

Հարցերի համար զանգահարել 043 00 23 14:

Դիմել կարող են միայն Մալաթիա–Սեբաստիա համայնքի գրանցված բնակիչները:

Խորհուրդ ենք տալիս նաև բաց չթողնել պետական դպրոցում Ձեր երեխային գրանցելու հնարավորությունը, քանի որ դիմումները մերժելու դեպքում որևէ բացատրություն չի տրվում: