Ավետիսյան դպրոց եւ համայնքային կենտրոնը հայտարարում է 2025–2026 ուսումնական տարվա ընդունելություն.
- նախակրթարան (4 տարեկան` ծնված 2021 – 31.12.2021 թթ.)
- 1-ին դասարան (ծնված 01.2019 – 31.12.2019 թթ.):
Ընդունելության հայտադիմումներն անհրաժեշտ է ուղարկել 13.05.2025 թ. մինչև 31.05.2025 թ.-ը նշված էլեկտրոնային փոստին՝ info@avedisianschool.am
Մանկապարտեզ եւ առաջին դասարան ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը՝ էլեկտրոնային տարբերակով.
- Երեխայի ծննդյան վկայական
- Երեխայի սոցքարտ
- Երկու ծնողների անձնագիր
- Դիմումը ներբեռնել կրթահամալիրի պաշտոնական կայքէջից հետեւյալ հղումով՝
Դպրոցի դիմում Նախակրթարանի դիմում - Երեխայի առողջության մասին քաղվածք տեղեկանքից (նախկին 26 ձեւ) եւ 3×4 չափսի 1 լուսանկար (ներկայացնել ընդունվելուց հետո):
Թղթային տարբերակով դիմումներ չեն ընդունվում:
Հարցերի համար զանգահարել (043) 00 23 14 հեռախոսահամարով:
Դիմել կարող են միայն Մալաթիա–Սեբաստիա համայնքի գրանցված բնակիչները:
Խնդրում ենք միաժամանակ բաց չթողնել պետական դպրոցում Ձեր երեխային գրանցելու հնարավորությունը, քանի որ դիմումները մերժելու դեպքում որեւէ բացատրություն չի տրվում: