ՓՈԽՏՆՕՐԵՆ

Նաիրա Հարությունի Այվազյան

«Հայ կրթություն» կրթական հիմնադրամի «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոն»-ի փոխտնօրեն

Ծնվել է ք. Երևանում: Սովորել է Երևանի Կամոյի (Սիմոն Տեր — Պետրոսյան) անվանթիվ 76 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1982 թ.-ին: Ստացել է յոթնամյա երաժշտական կրթություն (դաշնամուրի բաժին):

1982-1987 թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Կ. Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ), ստացել է ինժեների բարձրագույն որակավորում (գերազանցությամբ դիպլոմ): 2011 թ.-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Կրթության կառավարման ամբիոնի UNESCO-ի բաժինը, ստացել «Կրթության կառավարում և պլանավորում» մասնագիտացմամբ Հանրային կառավարման մագիստրոսի կրթական աստիճան:

1988-1991 թթ. աշխատել է Սանկտ Պետերբուրգի ավիացիոն ակադեմիայում որպես դասախոսի ընթերակա: 1992-1998 թթ. աշխատել է Երևանի N115 դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ: 1999 թ.-ից աշխատում է «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոն»-ում, որպես փոխնտօրեն և մաթեմատիկայի ուսուցիչ: Ամուսնացած է: Ունի երկու որդի: