Հոդվածը տպագրվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պաշտոնաթերթի 2026 թ. հունիսի 30-ին լույս տեսած համարում։

Կրթության ոլորտի երախտավորները.
Մելանյա Գեղամյան

Ինչպե՞ս է նորածին մանուկը, մայրական գուրգուրանքով պարուրված, զորանում, դառնում հասուն եւ կազմակերպված 30-ամյա երիտասարդ: Ճիշտ այդպես էլ Երեւանի Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցը նրա տնօրեն Մելանյա Գեղամյանի մայրական զգոն ու հոգատար ձեռքերում նորելուկ փոքրիկ հաստատությունից դարձավ այսօր մայրաքաղաքում իր անունն ու տեղն ամրակայած հեղինակավոր կրթօջախ, իսկ նրա առաջին շուրջ քսան սաների թիﬖ այժմ հասել է հազարի:

Մայրական նվիրվածություն, ﬕաժամանակ՝ խստություն: Ծնողական հոգածություն, դրա կողքին՝ պահանջկոտ ու սկզբունքային մոտեցում: Կարգապահություն, անաչառություն, ﬕաժամանակ՝ հոգեբանի նրբանկատություն: Կրթության եւ դաստիարակության գործում՝ ոչ ﬕ մանրուք: Մտավոր զարգացմանն ու գիտելիքին համազոր՝ մարﬓի եւ հոգու կրթում: Կազմակերպվածություն: Դպրոցը՝ ﬕ կուռ ընտանիք, որի ուղենիշը աստվածաշնչյան պատվիրաններն են: Աﬔնօրյա անդուլ աշխատանք՝ հանուն կրթված սերնդի, հանուն պայծառ տեսլականի, հանուն հարազատ երկրի ապագայի: Սրանք են Մելանյա Գեղամյանի կյանքի եւ գործունեության առաջնահերթությունները:

Նրա անձնվեր աշխատանքը գնահատվել է ըստ արժանվույն. 2004 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կրթության եւ գիտության ոլորտում ունեցած մեծագույն ավանդի համար տիկին Գեղամյանին պարգեւատրեց ոսկե հուշաﬔդալով: Ինքը՝ որպես տնօրեն, այդ պարգեւին համարժեք է համարում Ավետիսյան դպրոցի տարբեր տարիների շրջանավարտների չխզվող կապը հարազատ կրթօջախի հետ, արդեն կայացած մասնագետ կամ դեռեւս ուսանող նախկին սաների հաճախակի այցելությունները հարազատ դպրոց:

Մեկնաբանության կարիք չունի այն, որ Ավետիսյան դպրոցի շրջանավարտները՝ բոլորն անխտիր, ուսումը շարունակում են մեր երկրի կամ արտասահմանյան բուհերում, իսկ սաները աﬔնատարբեր մրցույթներից վերադառնում ﬔդալներով ու պատվոգրերով, աﬔն տարի հաղթում են առարկայական օլիմպիադաներում. միայն այս տարի առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլից ավետիսյանցիները բերեցին ութ դիպլոմ, որոնցից երկուսը՝ առաջին կարգի: Ուրեﬓ՝ իզուր չեն անցել տքնանքի ու նվիրումիտասնամյակները, ուրեմն՝ ճիշտ է նախագծված եղել ուսուﬓառության արահետը:

Տիկին Գեղամյանը, սակայն, երբեք չի գոհանում ձեռք բերածով եւ իրավամբ պնդում է՝ յուրաքանչյուր աշակերտի մեջ նստած է վաղվա գիտնականն ու հերոսը, եւ դպրոցի պարտականությունն ու պարտքն է արթնացնել դրանք:

Մեկ այլ ասպարեզ է մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Մելանյա Գեղամյանի գիտամանկավարժական գործունեությունը: Բավական է ասել, որ 2010 թվականին ԱՊՀ դաշնային գործակալությունը, ՌԴ արտգործնախարարությունը, ՀՀ-ում միջազգային հումանիտար համագործակցության ներկայացուցչությունը եւ ՀՀ-ում ռուսաց լեզվի ուսումնամեթոդական կենտրոնը նրան շնորհակալական նամակ հղեցին մասնագիտական բարձր կարողությունների եւ նոր սերնդի կրթության ու դաստիարակության գործում ունեցած մեծ ավանդի համար: Երկու տարի անց՝ 2012-ին, դրան հաջորդեց Հայաստանում ՌԴ դեսպանի շնորհակալական նամակը:

Մելանյա Գեղամյանը «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի համահիﬓադիրներից է, ԵՊՀ եւ ՀՊՀՄ տարբեր հանձնաժողոﬖերի անդամ: Նրա մասնագիտական հոդվածները տպագրվում են հայաստանյան եւ ԱՊՀ այլ երկրների գիտական եւ մանկավարժական պարբերականներում:

Նա նաեւ ստեղծագործում է՝ խոհագրություններ, բանաստեղծություններ, որոնցից յուրաքանչյուրը անկեղծ եւ մտերմիկ զրույց է ընթերցողի հետ: 2024-ին լույս տեսավ նրա երկրորդ գիրքը՝ «Սեր իմ Արցախ» ժողովածուն: Արցախն ու Արցախի թեման Մելանյա Գեղամյան քաղաքացու, մտավորականի եւ ստեղծագործողի հոգում վաղուց են դարձել փայփայելի երգ, մտքում՝ նուրբ ու ցավոտ ասելիք. նույնիսկ շատ ավելի վաղ, քան իր զինվոր որդու ծառայությունը Արցախում տասնամյակներ առաջ: 44-օրյա կենաց-մահու պայքարի դժնի օրերին դպրոցի ընդարձակ սրահը վերածվել էր արհեստանոցի. տնօրենի շուրջը կուռ ընտանիքի նման համախմբված՝ աշխատում էին բոլորը՝ աշխատակազմը, ծնողները, սաները. ամեն ինչ արվում էր հանուն ռազմաճակատի, եւ առավոտյան առաջինը դպրոցի շենք մտնողն ու վերջինը այնտեղից գնացողը տնօրենն էր: Անհնար է մեկ առ մեկ թվել նաեւ բարեգործական այն բոլոր ձեռնարկուﬓերը եւ կամավորական աշխատանքները, որոնց նախաձեռնողը, անմիջական ղեկավարն ու մասնակիցն է եղել տիկին Մ. Գեղամյանը: Եվ ամենեւին պատահական չէ, որ իր կառավարական պարգեւների շարքում նա հպարտությամբ առանձնացնում է իր հայրենասիրության եւ նվիրվածության առհավատչյաները՝ ՀՀ ՊՆ եւ ԱՀ բարձր պարգեւները:

Ուսուﬓական տարին դեռ չի ավարտվել. իր տարերքի ﬔջ է հունիսյան քննաշրջանը՝ խորհրդատվական հանդիպուﬓեր, քննություններ, խորհրդակցություններ, շրջնավարտների այց, հանդիպուﬓեր ծնողների հետ… Եվ Մելանյա Գեղամյանը այդ աﬔնի կիզակետում է, քանզի համոզված է, որ հայրենիքն ու հայրենասիրությունը սկսվում են դպրոցից:

Զարմիկ Սարգսյան
Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցի մանկավարժ,
Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ