Հնվ 19, 2021 | Կրթական բլոգ, Մեր առօրյան
Հայաստանի մայրաքաղաք Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասում հառնել է մի գերարդիական դպրոցական շենք՝ ԱՀԱԸ հովանու ներքո գործող Ավետիսյան դպրոցը: Անցե՛ք այդ շենքի լուսավոր միջանցքներով, բարձրացե՛ք երրորդ հարկ և բա՛ց արեք Ստամբուլի «Ագօս» երկլեզու թերթի համահիմնադիր, խմբագիր և հրատարակիչ Հրանտ Դինքի անունը կրող լսարանի դուռը: Լուսավոր սենյակի բոլոր կողմերից հյուրընկալ տանտիրոջ նման ձեզ կդիմավորի հավերժի ճամփորդ Հրանտ Դինքը՝ անմահացած իր գիտակցական կյանքի տարբեր պահերն ու իրավիճակները պատկերող մեծադիր լուսանկարներում, իր մասին տարբեր լեզուներով արված հրապարակումներով: Եվ ամեն կողմից՝ լավատեսի ժպիտով, ճշմարիտ ուղով քայլող մարդու շիտակ հայացքով: (ավելին …)
Հնվ 12, 2021 | Կրթական բլոգ
Հոդվածը տպագրվել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական համալսարանի պաշտոնաթերթի 2021 թ. հունվարի 27-ին լույս տեսած համարում՝ «Եթե դպրոցը մի գնացք է, նրա շոգեքարշը լավ ուսուցիչներն են» վերտառությամբ։ (ավելին …)
Ապր 24, 2020 | Կրթական բլոգ
aspu.am
Կորոնավիրուսի համավարակի պատճառով, ինչպես գիտենք, Հայաստանում մարտի 16-ից մայիսի 14-ը հայտարարվել է արտակարգ դրություն, փակված են բոլոր կրթական հաստատությունները: (ավելին …)
Ապր 18, 2020 | Կրթական բլոգ
105-րդ Տարելից
Ես հայոց ցեղասպանութենէն հրաշքով փրկուած ու վերապրած Զէյթունցի ծնողներուս ժառանգորդն եմ, նաեւ անոնց մէջ ցմահ արմատացած վրէժխնդրութեան ժառանգորդը: Ես ալ, բոլորիս նման, կը յիշեմ եւ կը պահանջեմ ու այս ոգիով ալ դաստիրակած եմ իմ զաւակներս: (ավելին …)
Մրտ 10, 2020 | Կրթական բլոգ
«Գիրքերու Աշխարհը» յօդուածը տպուած է Հալէպ լոյս տեսնող «Գանձասար» շաբաթաթերթի ամանորեայ բացառիկին մէջ, ինչպէս նաեւ Երեւանի «Ազգ» շաբաթաթերթի փետրուար 6-ի համարին մէջ։ (ավելին …)
Մրտ 7, 2020 | Կրթական բլոգ
Լեզուն ազգի գոյատեւման հիմնական ազդակն է, ինքնութեան ժառանգութիւնը, զոր կորսնցնելով, կը կորսնցնենք մեր լինելութեան պահպանման հիմնասիւնը։ Լեզուն նաեւ լեզուամտածողութիւն է, ապրում, ներշնչանք, որուն դրսեւորման ամենավառ վկայութիւնը Վազգէն Շուշանեանի հետեւեալ տողերն են. (ավելին …)