«Կանաչ գրչի» սկզբունքը

«Կանաչ գրչի» սկզբունքը

Գրեթե 45 տարի է, ինչ աշխատում եմ կրթության ոլորտում: Այս տարիների ընթացքում միշտ սովորել եմ, ուսումնասիրել, փորձել եմ հասկանալ կրթության ոլորտի բացթողումներն ու դժվարությունները: (ավելին …)

Երեխայի հոգեկան զարգացման առանձնահատկությունները դեռահասության տարիքում

Երեխայի հոգեկան զարգացման առանձնահատկությունները դեռահասության տարիքում

Հոգեբանության մեջ տարիքային զարգացման ամենազգայուն, դժվար և ճգնաժամային տարիք է համարվում դեռահասության տարիքը: Այն ընդգրկում է 11-12 մինչև 14-15 տարեկանը։ Դժվարությունն այն է, որ այդ տարիքում երեխայի կյանքում տեղի են ունենում բազմաթիվ փոփոխություններ՝ և՛ ֆիզիկական առումով, և՛ հոգեբանական, և՛ սոցիալական: (ավելին …)

Կրտսեր դպրոցականների առանձնահատկությունները

Կրտսեր դպրոցականների առանձնահատկությունները

Կրտսեր դպրոցական տարիքը, ընդգրկում է երեխայի կյանքի 6-ից մինչև 10 տարեկան հասակը։ Սա անցման այնպիսի շրջան է, որտեղ երեխան իր մեջ միաժամանակ կրում է ինչպես նախադպրոցականի, այնպես էլ դպրոցականի գծեր: Կրտսեր դպրոցական տարիքում էական փոփոխություններ են կատարվում մարմնի բոլոր օրգաններում և հյուսվածքներում։ Կմախքի ոսկրակալումը դեռեւս չի ավարտվում, դրա հետևանքով այն խիստ ճկուն է ու շարժուն։ Ահա թե ինչու կրտսեր դպրոցականի՝ սեղանի ու նստարանի առջև ճիշտ դիրքով նստելը երեխայի ֆիզիկական զարգացման և կեցվածքի ձևավորման կարևորագույն պայմաններից է։ (ավելին …)

Ինչո՞ւ աշակերտը չի ուզում սովորել

Ինչո՞ւ աշակերտը չի ուզում սովորել

Ինչո՞ւ աշակերտը պարզապես չի ուզում սովորել:

Կրթական համակարգում այսօր մեծագույն մտահոգություններից մեկը հաճախ կապված է լինում ուսումնական ցածր առաջադիմության հետ։ Ուսումնական ցածր առաջադիմության մասին խոսելիս նախ և առաջ պետք է հասկանալ դրա պատճառները. արդյոք երեխան բավարար ընդունակություննե՞ր չունի սովորելու, թե՞ պարզապես չի ուզում սովորել։ (ավելին …)