ԺԱԳ ՅԱԿՈԲԵԱՆ

ԺԱԳ ՅԱԿՈԲԵԱՆ

1917 – 2019

Սփիւռքահայ ամենաերկարակեաց բանաստեղծը, որ ապրեցաւ 102 տարի եւ իր կեանքին բոլոր օրերը նուիրեց հայրենասիրութեան եւ Աստուածապաշտութեան:

Ծնած է Երուսաղէմ 1 օգոստոս 1917-ին եւ մահացած է ԱՄՆ, 2 նոյեմբեր 2019-ին:

Իւրօրինակ գրող, բանաստեղծ, թատերագիր: Իր նախնական ուսոմը ստանալէ ետք իր ծննդավայրին մէջ, իր համալսարանական կրթութիւնը ստացած է Գահիրէի համալսարանէն , մասնագիտանալով քիմիագիտութեան եւ դեղագործութեան ճիւղերուն մէջ:

1958-ին հաստատուած է ԱՄՆ, Գալիֆորնիոյ Փասատենա քաղաքին մէջ:

Իր բանաստեղծութիւններուն գլխաւոր թեման եղած է հայրենաբաղձութիւնը, կարօտը, եկեղեցասիրութիւնն ու Աստուածապաշտութիւնը:

Բախտը ունեցած եմ տեսնելու եւ լսելու զինք Լիբանան, Անթիլիասի մէջ, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կազմակերպած գրողներու համագումարի մը ընթացքին: Այն ատեն 90 տարեկան էր, սակայն զարմանալիօրէն առոյգ եւ պայծառամիտ:

Իր գործերէն յիշենք.

— Գաղտնի Ճամբան, 1937
— Մեղրալուսին, 1943
— Մարդ մը մեռաւ, 1947
— Մեսրոպաշունչ, 1947
— Ոսկէ դափնի, 1957
— Մասիսածին, 1963
— Հայատրոփ, 1970
— Ուլունքաշար, 1983

Յ. Մ.

Երեխայի հոգեկան զարգացման առանձնահատկությունները դեռահասության տարիքում

Երեխայի հոգեկան զարգացման առանձնահատկությունները դեռահասության տարիքում

Հոգեբանության մեջ տարիքային զարգացման ամենազգայուն, դժվար և ճգնաժամային տարիք է համարվում դեռահասության տարիքը: Այն ընդգրկում է 11-12 մինչև 14-15 տարեկանը։ Դժվարությունն այն է, որ այդ տարիքում երեխայի կյանքում տեղի են ունենում բազմաթիվ փոփոխություններ՝ և՛ ֆիզիկական առումով, և՛ հոգեբանական, և՛ սոցիալական: (ավելին …)

ՌՈՒԲԷՆ ԶԱՐԴԱՐԵԱՆ

ՌՈՒԲԷՆ ԶԱՐԴԱՐԵԱՆ

1874-1915

Մեծ Եղեռնի նահատակ գրող, թարգմանիչ, հրապարակագիր, խմբագիր, բանաստեղծ եւ դաստիարակ Ռուբէն Զարդարեան ծնած է 1874-ին Արեւմտեան Հայաստանի Ուրֆայի Սեւերէկ գիւղին մէջ: Ուսում ստացած է Խարբերդի Կեդրոնական վարժարանին մէջ եւ Թլկատինցիի վարժարանին մէջ:

Եղած է գործօն անդամ ՀՅԴ կուսակցութեան: Խմբագրած է Ռազմիկ եւ Ազատամարտ թերթերը, որոնց մէջ իր հայրենասիրական խմբագրականներով խրախուսած է հայերը, անոնց մէջ վառ պահելու համար հայու ազատատենչ ոգին: 1897-1903 որպէս տնօրէն կը պաշտօնավարէ Մեզրէի Կեդրոնական վարժարանին մէջ:

Ազգային-կուսակցական իր գործունէութեանց պատճառով ալ բանտարկուած է թրքական իշխանութեան կողմէ: Ազատ արձակուելէ ետք կ՛անցնի Պուլկարիա, Ֆիլիպպէ, ուր կը հիմնէ Ռազմիկ եռօրեայ թերթը: 1909-ի Օսմանեան սահմանադրութեան հռչակումէն ետք կը վերադառնայ Պոլիս եւ կը խմբագրէ Ազատամարտ թերթը:

Իր «Մեղրագետ» հայերէն լեզուի եւ գրականութեան դպրոցական դասագիրքերը սերունդներ դաստիարակած են ազգային ոգիով:

Ապրիլ 24, 1915-ին կը ձերբակալուի իր նման հարիւրաւոր մտաւորականներու հետ, որոնք դարձան Օսմանեան թուրքիոյ հայաջինջ ծրագրի առաջին զոհերը: Իր մահկանացուն կը կնքէ Անգարայի մօտ, Այաշի բանտին մէջ:

Իր «Ցայգալոյս» գիրքը 1910-ին Պոլիս հրատարակուելէ ետք, բազմաթիւ վերահրատարակութիւններ ունեցաւ զանազան քաղաքներու մէջ, ինչպէս Վենետիկ, Երեւան, Պէյրութ, Իսթանպուլ եւ այլուր: Իր մէկ պատմուածքը «Գամփռը» խորագրով, մեծ ընդունելութիւն գտաւ եւ դեռ կը շարունակէ գտնել ընթերցասէր հասարակութեան մօտ: Իր որդին՝ ֆրանսա ապրող Հրաչ Զարդարեան, հօր նման ծանօթ գրող է:

Յարգանք իր յիշատակին:

 

Կրտսեր դպրոցականների առանձնահատկությունները

Կրտսեր դպրոցականների առանձնահատկությունները

Կրտսեր դպրոցական տարիքը, ընդգրկում է երեխայի կյանքի 6-ից մինչև 10 տարեկան հասակը։ Սա անցման այնպիսի շրջան է, որտեղ երեխան իր մեջ միաժամանակ կրում է ինչպես նախադպրոցականի, այնպես էլ դպրոցականի գծեր: Կրտսեր դպրոցական տարիքում էական փոփոխություններ են կատարվում մարմնի բոլոր օրգաններում և հյուսվածքներում։ Կմախքի ոսկրակալումը դեռեւս չի ավարտվում, դրա հետևանքով այն խիստ ճկուն է ու շարժուն։ Ահա թե ինչու կրտսեր դպրոցականի՝ սեղանի ու նստարանի առջև ճիշտ դիրքով նստելը երեխայի ֆիզիկական զարգացման և կեցվածքի ձևավորման կարևորագույն պայմաններից է։ (ավելին …)