«Վերնատան» առաջին հավաքը

«Վերնատան» առաջին հավաքը

Գրական «Վերնատան» գաղափարը Ավետիսյան դպրոցում հասունացել էր դեռ անցած ուստարվանից, երբ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լիլիթ Բախշյանի նախաձեռնությամբ կազմակերպվեցին ավագ դպրոցի աշակերտների հանդիպումներ արդի հայ գրական գործիչների հետ: Առաջինը դպրոց հրավիրեցին արևմտահայ արձակագիր և հրապարակախոս Հակոբ Միքայելյանին, ապա նաև գրականագետ, գրող Հովիկ Չարխչյանին, և երկու հրավիրյալներից էլ բաժանվեցին տպավորված ու հոգով հարստացած:

Եվ ահա՝ ժամանակակից «Վերնատուն»: Նորամուծության գաղափարն, ինչպես միշտ, աջակցություն գտավ դպրոցի ղեկավարության կողմից, և Ավետիսյան դպրոցի գրական Վերնատունը օրերս անցկացրեց իր անդրանիկ հավաքույթը:

Առաջին հանդիպման համար ուսուցիչն ու աշակերտներն ընտրել էին ժամանակակից երիտասարդ արձակագիր Գրիգի (Գրիգոր Շաշիկյան) «Հիսուսի կատուն» գործը և քննարկմանը հրավիրել անձամբ հեղինակին:

Այս հետաքրքիր, սկզբում մի փոքր անսովոր թվացող հանդիպման առաջին երկչոտ ելույթներին հաջորդեցին պատանեկան ինքնաբուխ և ինքնատիպ դատողությունների, անկեղծ հարցերի տարափը և հեղինակի նույնքան անկեղծ պատասխանները: Մթնոլորտը գնալով ջերմացավ, դարձավ անկաշկանդ. ներկաներից յուրաքանչյուրն ասելիք ուներ, սրտի խորքում պահած մի խոսք, մի խորհուրդ ՝ ուղղված գրողին  և նրա հերոսներին:

Հավելենք, որ «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուի գերմաներեն թարգմանությունը ներառվել է գերմանական HOTLIST անկախ հրատարակիչների մրցույթի՝ տարվա 10 ընտրված գրքերի շարքում:

Բարի՜ երթ, 2021-2022 ուսումնական տարի

Բարի՜ երթ, 2021-2022 ուսումնական տարի

31 օգոստոսի, Ավետիսյան կրթահամալիր:

Ընդամենը մեկ օր հետո դպրոցի դռները լայնորեն կբացվեն նրա սաների առջև, և կմեկնարկի նոր՝ 2021-2022 ուստարին. հարկերն ու միջանցքները նորից կեռան պատանեկան ուրախ աղմուկից: Այդ ամենը՝ վաղը, իսկ այսօր հատկապես հուզումնալից օր է 66 փոքրիկների համար, ովքեր առաջին անգամ են ոտք դրել դպրոցական շեմքից ներս: Վաղվա տոնական հանդիսությունից մեկ օր առաջ կրթօջախի ղեկավարության հրավերով նրանք ծնողների ուղեկցությամբ մտան դպրոցի շեմքից ներս: Այստեղ նրանք ծանոթացան իրենց ապագա ուսուցիչների հետ, երկրորդ դասարանի աշակերտները շնորհավորանքի մաղթանքներ հղեցին նորընծա սաներին և նրանց փոխանցեցին իրենց «Այբբենարան»-ները:

Հուզված փոքրիկներին շնորհավորանքի խոսք ասաց կրթահամալիրի տնօրեն տիկին Մելանյա Գեղամյանը: Նա մաղթեց խանդավառ մեկնարկ և հետագա ջանասեր աշխատանք, ինչպես նաև հանգամանորեն ներկայացրեց կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրողությունները և պարտականությունները:
Հնչեց զանգը, և առաջինդասարանցիներն իրենց դասվարների ուղեկցությամբ մտան իրենց դասարաններ:
Իսկ այդ նույն ժամանակ հարևան դասասենյակներում ամառային արձակուրդից հետո իրենց գիտելիքները կրկնում ու թարմացնում, առաջին փորձնական դասերն էին անում տարրական մյուս դասարանների աշակերտները:

1 սեպտեմբերի:

Եվ նորից ծփում է Ավետիսյան դպրոցի բակը. դպրոցական համազգեստներով պատանիներ ու աղջիկներ՝ արևավառ, կարոտած և հուզված, նրանց կողքին՝ գործնական, բայց և ժպտադեմ ուսուցիչներ: ԿԳՄՍ նախարարի հրամանով տրվել է նոր ուստարվա մեկնարկը: Կրթահամալիրը գրկաբաց ընդունում է իր 670 սաներին: Տնօրեն տիկին Մ. Գեղամյանը հպարտորեն հիշատակում է 2020-2021 ուստարվա 33 շրջանավարտներին, որոնք, բոլորն անխտիր փայլուն քննություններ հանձնելով, դարձել են համալսարանականներ, ընդ որում նրանցից 6-ն ընդգրկվել են ուսման պետական (անվճար) համակարգում: Տասնյակ ավետիսյանցիներ անցած ուստարում մրցանակներ են բերել հանրապետական և միջազգային տարբեր մրցույթներից, դպրոցն արժանացել է Երևան քաղաքի օլիմպիական կենտրոնի II կարգի դիպլոմի:

Շնորհավորելով բոլորին նոր ուստարվա կապակցությամբ և բոլորին մաղթելով հարուստ գիտելիքներ և տքնաջան աշխատանք հանուն մեր հայրենիքի ապագայի՝ դպրոցի տնօրենը ևս մեկ անգամ հիշեցրեց անցած ուստարվանից դպրոցում կիրառվող հակավարակային սանիտարական քայլերը պահպանելու և շարունակելու մասին:
Հնչեց աշնան առաջին օրվա խորհրդանշական զանգը, և նրա ղողանջների հետ պատանեկան խնդուն ավյունը հորդահոս գետի նման լցվեց դպրոցի դռներից ներս:
Բարի՜ երթ…

Հետաքրքիր հանդիպումներ

Հետաքրքիր հանդիպումներ

«Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի պաշտոնական էջը գրում է.

❤️ Այսօր «Գլոբալ Բրիջ» դպրոցում Գիտուժ -ի և «Մեկ ձայն» ասոցիացիայի նախաձեռնությամբ կայացավ մի շատ հետաքրքիր հանդիպում իրական գիտնականներ` Արթուր Ապրեսյանի` տարրական մասնիկների ֆիզիկոս, և Պայծառ Մուրադյանի` մթնոլորտային ֆիզիկոս, հետ:

🏫 Հանդիպմանը մասնակցում էին աշակերտներ ու ուսուցիչներ մի շարք դպրոցներից. Avedisian School Ավետիսյան դպրոց, “Poqrik Ishkhan” Educational Complex “Փոքրիկ Իշխան” կրթահամալիր, Global Bridge School/Գլոբալ Բրիջ Դպրոց, «Այբ» դպրոց / Ayb School, Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոց / Fizmat / olymp.am դպրոցներից և այլն: Վերջիններս ծանոթացան գիտնականների մասնագիտական բազմաշերտ փորձին ու ստացան մի շարք հուզող հարցերի պատասխաններ:

💡 Հանդիպման նպատակն էր հայ աշակերտներին հաղորդակից դարձնել կայացած գիտնականի կենսափորձին ու մասնագիտական ուղղու առանձնահատկություններին, արթնացնել ու ոգեշնչել նրանց միջի ապագա գիտնականներին, որոնց կարիքը այդքա՜ն ունի Հայաստանը:

🏆 Նախաձեռնողները արձանագրեցին, որ նման բովանդակության հանդիպումների կազմակերպումը լինելու է շարունակական` հանուն գիտության շուրջ դպրոցական համայնքների մոտ հետաքրքրվածության ավելացման ու գիտակցության բարձրացման:

 

Ընդունված երեխաների ցուցակ

Ընդունված երեխաների ցուցակ

«Հայ կրթություն» կրթական հիմնադրամի
2021-2022 ուստարվա մանկապարտեզ և դպրոց ընդունված երեխաների անվանացանկ

Մանկապարտեզ

  1. Հովհաննիսյան Մարիա Գևորգի
  2. Ավագյան Մարի Դավիդի
  3. Ռուստամյան Ալեն Մարտինի
  4. Քեյվանյան Քեյվն Հակոբի
  5. Խաչատրյան Աշոտ Գևորգի
  6. Ավանեսյան Նարեկ Ավետիքի
  7. Փափազյան Վահե Մհերի
  8. Գրիգորյան Վալենտինա Մանուկի
  9. Կիրակոսյան Լիլի Ավետիքի
  10. Շահբազյան Մարիա Վազգենի
  11. Բեգինյան Նարեկ Էմիլի
  12. Մելիքյան Կամիլա Հարությունի
  13. Ղազարյան Ադասա Աբելի
  14. Ալեքսանյան Գագիկ Արմենի
  15. Թորոսյան Դանիել Հովհաննեսի
  16. Բարսեղյան Վահե Գևորգի
  17. Սարգսյան Մերի Հովհաննեսի
  18. Սիմոնյան Եվա Վանուշի
  19. Մարտիրոսյան Ադրիանա Սամվելի
  20. Գասպարյան Էլեն Սմբատի
  21. Վարդանյան Եվա Դավիթի
  22. Պետրոսյան Արմեն Մայիսի
  23. Սահակյան Սերգեյ Ռուբենի
  24. Կահվաջյան Պերճուհի Գարաբեդի

Դպրոց

  1. Մուրադյան Լիանա Արթուրի
  2. Կալաչյան Ալիսիա Վիլլիի
  3. Գրիգորյան Աստղիկ Վահեի
  4. Հադդադին Լայան Սինանի
  5. Սերոբյան Արմեն Արթուրի
  6. Ավանեսյան Ալեն Ավետիքի
  7. Ասատրյան Գրիգ Հովհաննեսի
  8. Թորոյան Աշոտ Հայկի
  9. Ղարիբյան Արման Սարգիսի
  10. Ղարիբյան Խաչիկ Սարգիսի
  11. Սոլովյով Միքայել Հայկի
  12. Առաքելյան Արեգ Գրիգորի
  13. Գյուրջյան Դավիթ Հարությունի
  14. Սարգսյան Վիկտորիա Գագիկի
  15. Մովսիսյան Նատալի Հակոբի
  16. Պապոյան Անահիտ Սուրենի
  17. Գասպարյան Անի Արայիկի
  18. Մանուկյան Էրիկա Սերգեյի
  19. Պետրոսյան Մանե Մայիսի
  20. Վարդանյան Լուսինե Հայկի
  21. Աբրահամյան Իրինա Արմենի
  22. Քալանթարյան Մարի Վարդանի
  23. Ասատրյան Անժելիկա Հովհաննեսի
  24. Սահակյան Գայանե Աշոտի
  25. Բանդուրյան Ալեն Արմանի
  26. Խուրշուդյան Դանիել Գևորգի
  27. Պողոսյան Ալեքս Ոստանիկի
  28. Ստեփանյան Սամվել Սարգիսի
  29. Զախարյան Արմեն Կիմի
  30. Մելիքսեթյան Ռաֆիկ Գևորգի
  31. Խաչատուրյան Սիմոն Սիմոն Ղոստանի
  32. Խուդավերդյան Լյուսինա Երվանդի
  33. Գյուլնազարյան Սոնա Լյովայի
  34. Ասծատրյան Աննա Աղվանի
  35. Սարգսյան Իննա Վարդանի
  36. Եգորյան Տիգրան Հայկի
  37. Ծատրյան Հայկ Արթուրի
  38. Քոչարյան Ռուբեն Կարենի
  39. Ասլանյան Արեգ Արամի
  40. Ասլանյան Արփի Արամի
  41. Շահինյան Մարի Ռուստամի
  42. Վահանյան Տաթև Կորյունի

Մանկապարտեզից դպրոց

  1. Բեգլարյան Դավիթ Արայի
  2. Ճան Էնրուի Պարգևի
  3. Ստեփանյան Ջեսիկա Արմանի
  4. Թամազյան Վիկա Գաբրիելի
  5. Խաչատրյան Մարի Արսենի
  6. Մկրտչյան Լինա Արթուրի
  7. Միրզոյան Մհեր Մարատի
  8. Հովհաննիսյան Սառա Սահակի
  9. Մնացականյան Լինա Վահագնի
  10. Հարությունյան Հարություն Զոհրաբի
  11. Մղդեսյան Մարիա Սիմոնի
  12. Նիկողոսյան Ռուբեն Արմենի
  13. Միքայելյան Արամ Պարույրի
  14. Խաչիկյան Աննա Էդմոնդի
  15. Բեգինյան Արսեն Էմիլի
  16. Սարիբեկյան Մարի Արամի
  17. Պապոյան Էդգար Լևոնի
  18. Ոսկանյան Արտյոմ Զարզանդի
  19. Սուքիասյան Եվա Էդուարդի
  20. Գևորգյան Գրիգոր Գևորգի
  21. Մովսիսյան Մերի Արմենի
  22. Գևորգյան Արմինե Վարդանի
  23. Սարգսյան Մարի Ռոմանի
  24. Մովսեսյան Ալբերտ Աշոտի
Դիմեն միայն լավագույնները :)

Դիմեն միայն լավագույնները :)

Մեր դպրոցի մասին

Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցը (www.avedisianschool.am), որը հիմնադրվել է 1998 թ. Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (www.amaa.amwww.amaa.org) կողմից, անվճար մասնավոր դպրոց է Երևանի ՀԱԹ-ում։

Կրթահամալիրը 12-ամյա ընդհանուր միջնակարգ կրթություն է ապահովում համայնքի բոլոր երեխաների համար:

Ավետիսյան ավագ դպրոցի շրջանավարտների 100%-ն ընդունվում են բուհեր:

Լինելով էկոլոգիապես մաքուր առաջին դպրոցը Հայաստանում՝ Ավետիսյան դպրոցը նման չէ աշխարհում որևէ այլ դպրոցի: Այն զբաղեցնում է բացառիկ, ընդարձակ և բնապահպանական նկատառումներով նախագծված մի շինություն՝ կահավորված նորագույն և առաջատար տեխնոլոգիական հարմարություններով: Հարավային Կովկասում դպրոցն առաջինն է, որ արժանացել է LEED (Առաջնորդություն շրջակա միջավայրի և էներգետիկ նախագծման համար) արծաթե հավաստագրին:

Ներկայացված տեսանյութը Ձեզ կօգնի ավելի լավ պատկերացում կազմելու դպրոցի առօրյայի մասին՝ Երազանքի դպրոցը։

Այս բացառիկ նորարարական և Հայաստանում  էկոլոգիապես մաքուր առաջին դպրոցը շահագրգռում է իր ուսուցիչներին՝ շարունակական ինքնազարգացման, դասավանդման հմտությունների բարելավման, սովորողների համակողմանի և արդյունավետ ուսուցմանն ուղղված դասավանդման ժամանակակից  մեթոդների ու գործիքների բացահայտման ու կիրառման համար: Մենք խրախուսում ենք  ուսուցիչների շրջանում թարմ գաղափարների փոխանակումը՝ օգնելով նրանց աճել իրենց մասնագիտական և անձնային զարգացման ծիրում:

Թափուր աշխատատեղեր

Եթե Դուք խանդավառված եք այս նորարարական դպրոցի մաս կազմելու գաղափարով, նաև շարունակական ինքնազարգացման և երեխաներին լավագույն կրթությամբ ոգեշնչելու ջատագով եք, ապա տեղեկացնում ենք, որ «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Ավետիսյան կրթահամալիրում հայտարարվում է թափուր աշխատատեղերի մրցույթ հետևյալ մասնագիտությունների համար.

  • հայոց լեզու եւ գրականություն
  • անգլերեն (2 մասնագետ)
  • ռուսաց լեզու
  • տարրական դասարանների դասվար (2 մասնագետ)
  • պատմություն
  • աշխարհագրություն (0,5 դրույք)
  • մաթեմատիկա
  • ինֆորմատիկա
  • ռոբոտաշինություն

Համապատասխան աշխատանքային փորձը (նվազագույնը՝ 3 տարի) պարտադիր է:

Ուսուցիչների վարձատրությունը, որն ավելի բարձր է, քան պետական հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար սահմանված աշխատավարձը, որոշվում է` ըստ պայմանագրի:

Աշխատանքի ընդունման կարգը

Ա. Դիմում

Թափուր աշխատատեղերի համար դիմելու նպատակով խնդրում ենք նախ առցանց տարբերակով info@avedisianschool.am էլեկտրոնային հասցեին ուղարկել հետևյալ ինֆորմացիան (մինչև 25.07.2021).

  1. հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում եք (ձև N 1)
  2. փաստաթուղթ (դիպլոմ, գնահատականների ներդիր)` «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ
  3. անձնագրի պատճենը
  4. ՀԾՀ համարանիշ
  5. ինքնակենսագրություն (ձև N 4)
  6. թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեններ  (դրանց առկայության դեպքում)
  7. մեկ լուսանկար` 3×4 չափսերի
  8. այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք
  9. ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկ
  10. 2-3 րոպե տևողությամբ սիրողական տեսագրություն, որտեղ Դուք բանավոր ներկայացնում եք՝
  • — Ո՞վ եմ ես։
  • — Ինչու՞ եմ ուզում աշխատել Ավետիսյան դպրոցում։
  • — Ինչու՞ Ավետիսյան դպրոցը պետք է շահագրգռված լինի ինձ աշխատանքի ընդունելու համար։
  • — Ո՞րն է լինելու իմ ինքնատիպ ներդրումը դպրոցի առաքելության իրագործման մեջ։

Բ. Հարցազրույց

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` հատուկ սահմանված կարգով։

Գ. Փորձնական դաս 

Երկու փուլերը հաղթահարելուց հետո թեկնածուներին հնարավորություն կընձեռվի փորձնական դաս վարելու Ավետիսյան դպրոցի որևէ դասարանում։

Տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել` (043) 00-23-14 հեռախոսահամարին: