Օգս 23, 2015 | Մեր առօրյան
Նոյեմբերի 22-ին «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Խորեն և Շուշանիկ Ավեդիսյան դպրոցում իր աշխատանքները սկսեց անգլերեն Բանավեճի ակումբը: Ակումբի մասնակիցներն են Ավեդիսյան դպրոցի 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարանի աշակերտները: Ակումբի աշխատանքները համակարգում են Խաղաղության կորպուսի կամավոր Ադամ Հաուշը և դպրոցի անգլերենի ուսուցիչ Յուլիա Մկրտչյանը:
Բացմանը ներկա էին նաև Ավեդիսյան դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանը և դպրոցի խորհրդատու Սերոբ Խաչատրյանը:
Հաջողությո´ւն, սիրելի´ աշակերտներ: Մաղթում ենք ձեզ արգասաբեր և արդյունավետ թիմային աշխատանք:
Օգս 23, 2015 | Մեր առօրյան
Նոյեմբերի 25-ին Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցում տիրում էր աշխույժ եռուզեռ. դպրոցի 6բ դասարանի աշակերտները պատրաստվում էին «Ֆրանսիան իմ ափի մեջ» դպրոցական ամսագրի շնորհանդեսին: Ֆրանսերենով հրատարակված ամսագիրը ստեղծվել է կրթահամալիրի նշված դասարանի սաների և նրանց ֆրանսերենի ուսուցչուհի Գայանե Հարությունյանի համատեղ ջանքերով:
Ամսագրի շնորհանդեսը ուղեկցվեց աշակերտների ուրախ երգ ու պարով: Նրանք ֆրանսերենով ներկայացրին ամսագրի բովանդակությունն ու էությունը: Ամսագիրը ընթերցողներին կտանի Ֆրանսիայի պատմության, մշակույթի, քաղաքակրթության, երաժշտության, գրականության, սովորույթների ու վարքուբարքի հրաշագեղ աշխարհ:
Օգս 23, 2015 | Մեր առօրյան
Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցում գիտելիքի տոն է յուրաքանչյուր օր: Նոյեմբերի 27-ը ևս բացառություն չէր: Այս անգամ դպրոցում անցկացվում էր «Դասարանապատկեր» մրցույթը կրթահամալիրի հինգերորդ դասարանների աշակերտների միջև: Աշակերտները խանդավառությամբ էին պատասխանում հայերենի բառագիտությանը և հնչյունաբանությանը նվիրված հետաքրքրաշարժ հարցերին, խրախուսում և ոգևորում միմյանց:
Տնօրեն Մ. Գեղամյանը ևս խրախուսեց մասնակիցներին՝ գովեստի խոսքեր ասելով աշակերտների և միջոցառման կազմակերպիչ Լ. Բախշյանի հասցեին: Նա մասնակիցներին նվիրեց Սուրեն Մուրադյանի «Իմ վերջին կանգառը» ժողովածուն՝ հորդորելով նրանց սիրել գիրքն ու գրականությունը:
Հաղթեց համերաշխությունը, իսկ ավելի և ամենից շատ՝ մայրենի լեզուն:
Օգս 23, 2015 | Մեր առօրյան
02.12.14թ-ին «Հայ կրթություն» կրթական հիմնադրամում տեղի է ունեցել Մ. Յու. Լերմոնտովի 200 ամյակին նվիրված միջոցառում: Միջոցառմանը ներկա էր բազում ռուսերեն դասագրքերի հեղինակ, ակադեմիկոս, տիկինԲելլա Մարկի Եսաջանյանը:
Միջոցառման ընթացքում հիմնադրամի աշակերտները դինամիկ և գունեղ ներկայացրեցին Լերմոնտովի կյանքը, գործունեությունը և ստեղծագործությունները, որի ընթացքում էկրանին ցուցադրվում էին համապատասխան նկարներ: Ճիշտ ռուսական առոգանությամբ երեխաները ասմունքեցին Լերմոնտովի բանաստեղծությունները,երգեցին նրա խոսքերի հիման վրա գրված երգեր ու հանդիսատեսին հիացրեցին իրենց պարերով («Մասկարադ» վալս Ա. Խաչատրյան և Վրացական պար):
Օգս 23, 2015 | Մեր առօրյան
Դեկտեմբերի 5-ին Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոց-համայնքային կենտրոնում տեղի ունեցավ սեմինար անգլերենի դասաժամերին տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառության ձևերի վերաբերյալ: Սեմինարավարն էր Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Իռշատ Մադյարովը: Սեմինարին մասնակցում էին Մալաթիա-Սեբաստիա համայնքի տարբեր դպրոցների անգլերենի ուսուցիչներ: Սեմինարի ընթացքում քննարկվեց առցանց պլատֆորմների, բլոգների, ձայնագրությունների, տեսադիտողական և տեսալսողական նյութերի կիրառումը դպրոցում:
Սեմինարի ընթացքում ձեռք բերված գիտելիքները օգտակար կլինեն ուսուցիչների և՛ դասարանային, և՛ արտադասարանային գործունեության ընթացքում:
Օգս 23, 2015 | Մեր առօրյան
Դեկտեմբերի 9-ին «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի կրթահամալիրի Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցի 6-րդ «ա» և «բ» դասարանների միջև (դասավանդող ուսուցիչներ` Ն. Մելիքյան և Կ. Կյուրեղյան) անցկացվեց «Գիտելիքն աշխարհ է կառուցում» խորագրով խաղ-մրցույթ, որը կազմակերպել էր մաթեմատիկայի և ինֆորմատիկայի մեթոդմիավորման նախագահ Ն. Մելիքյանը դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների գործուն օժանդակությամբ:
Խաղի սահմանված կանոնների խստիվ պահպանմամբ թիմերը քայլ առ քայլ կառուցեցին իրենց «մաթեմատիկական աշխարհը»՝ հուզմունքի, ոգևորության ու նաև լարվածության պահեր պարգևելով թե՛ մրցակիցներին, թե՛ նրանց երկրպագուներին՝ բարձրդասարանցիներին և հյուրերին:
Արդյունքում շահեցին բոլորը. վեցերորդցիներն ամփոփեցին ուստարվա առաջին կիսամյակում ստացած գիտելիքները, 9-րդցիներն առաջիկա ավարտական քննության նախաշեմին կրկնեցին վեցերորդ դասարանի դասընթացը իսկ երկրպագուները մեծ բավականություն ստացան այս աշխույժ, հետաքրքրաշարժ և ուսանելի մրցախաղից: