Մելիքյան Վահան

Մելիքյան Վահան

Ծնվել է 13.04.1966 թ.:

1983-88 թթ.՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ, ինժեներ-մեխանիկ:

2013 թ.՝ տեխնիկական գիտությունների թեկնածու:

2000 թ.-ից՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան, դասախոս (2016-ից՝ դոցենտ):

2017 թ.-ից առ այսօր՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Ավետիսյան դպրոց, մաթեմատիկայի ուսուցիչ:

Թահմազյան Ժանետ

Թահմազյան Ժանետ

Ծնվել է` 27.08.1965թ.

1986-1991 թթ.՝ ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետի Ռոմանագերմանական բաժին, անգլերեն լեզու և գրականություն, բանասեր, ուսուցիչ, թարգմանիչ։

2005-2007 թթ.՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարան, անգլերենի ուսուցիչ։

1991-1996 թթ. Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոց, անգլերենի ուսուցչուհի։

1995-2000 թթ.՝ «Աշտարակ վարժարան», անգլերենի ուսուցչուհի։

2004-2005 թթ.՝ ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց, անգլերենի ուսուցչուհի։

2006–2008 թթ.՝ «Հայ կրթություն» կրթական հիմնադրամ, անգլերենի ուսուցչուհի։

2007-2008 թթ.՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, Ծրագրերի իրականացման գրասենյակ, անգլերենի ուսուցիչների վերապատրաստող։

2010 թ. առ այսօր՝ ՀՀ Արդարադատության նախարարության անգլերենի արտոնագրված թարգմանիչ։

2019 թ. առ այսօր՝ «Հայ կրթություն» կրթական հիմնադրամ, անգլերենի ուսուցչուհի։

Ավետիսյան Զարուհի

Ավետիսյան Զարուհի

Ծնվել է 12.12.1969 թ.։

1990-1995 թթ.՝ ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ (փիլիսոփայի, ուսուցչի որակավորում)։

1995-2016 թթ.՝ Երևանի Սիամանթոյի անվան  թիվ 162 դպրոց, մանկավարժ։

2016 թ.-ից առ այսօր՝ «Հայ կրթություն» կրթական հիմնադրամ, մանկավարժ։

Հարությունյան Մարիամ

Հարությունյան Մարիամ

Ծնվել է 29.12.1964 թ.։

1982 թ. ավարտել է ԵՊՀ Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։

1982-1993 թ.՝ Կրասնոդարի Տուապսե երկրամասի Տենգինկա գյուղի ութամյա դպրոց, մաթեմատիկայի ուսուցչուհի։

1998-2017 թթ.՝ Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոց, մաթեմատիկայի ուսուցչուհի (2013-ից՝ բնագիտամաթեմատիկական մասնախմբի ղեկավար)։

2017 թ.-ից առ այսօր՝ «Հայ կրթություն» կրթական հիմնադրամ, մաթեմատիկայի ուսուցչուհի։

Գրիգորյան Սյուզաննա

Գրիգորյան Սյուզաննա

Ծնվել է 30.12.1988 թ․։

2005- 2009 թթ․՝ Մ.Մաշտոցի անվան մանկավարժական համալսարան, մանկավարժություն և մեթոդիկա։

2014-2017 թթ․՝ Խ.Աբովյանի անվան Հայկական Պետական մանկավարժական համալսարան, մանկավարժություն և տարրական ուսուցման մեթոդիկա (մագիստրատուրա)։

2014 թ․ առ այսօր՝  «Հայ կրթություն» կրթական հիմնադրամ, դասվար։

Մանուկյան Անահիտ

Մանուկյան Անահիտ

Ծնվել է 28.06.1964 թ.։

1982-1987 թթ. սովորել և ավարտել է Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, կենսաբանության ուսուցչուհի որակավորմամբ։

1987-1990 թթ. գործուղումով աշխատել է Շղարշիկի միջնակարգ, իսկ 1990-2020թթ. Երևանի թիվ 105 ավագ դպրոցում, որպես կենսաբանության ուսուցչուհի։

2017 թ.-ից մինչև օրս համատեղությամբ «Հայ կրթություն» կրթական հիմնադրամում, որպես կենսաբանության ուսուցչուհի։