Ապր 30, 2021 | Կյանքի դասեր
Այս տարի Ապրիլ 24-ը տարբեր էր: Տարբեր էր, որովհետեւ ԱՄՆ-ի նախագահը խոստացեր էր ճանչնալ Հայոց Ցեղասպանութիւնը, եւ իսկապէս ալ խոստումը յարգեց, պաշտօնական հաղորդագրութեամբ հայկական կոտորածները որակելով «Ցեղասպանութիւն». ոչ նախկին չորս նախագահներուն նման, որոնք խոստացան, բայց չյարգեցին:
Թէ ինչ պիտի հետեւի այս ճանաչողութեան, բարին կը յուսանք եւ կը սպասենք:
Հայ ժողովուրդը ցնծութեան մէջ է աշխարհի ամէն կողմ, սակայն այս ուրախ տրամադրութեան մէջ յանկարծ չմոռնանք մեր յարգանքի եւ խոնարհումի տուրքը մատուցանել մեր նահատակուած եւ սրբագործուած անմեղ զոհերու յիշատակին, եւ յատկապէս մեր մտաւորական սերուցքին, որոնք հարիւրներով Գողգոթայ ճանապարհը բռնեցին Ապրիլ 24-ի գիշերը: Թուրքը փորձեց բնաջնջել հայ ժողովուրդը իր իսկ օրրանին մէջ եւ ատոր համար ալ անհրաժեշտ էր «գլխատել» զայն, մահուան գիրկի ուղարկելով անոր ղեկավար տարրը:
Գրողներ, թերթերու խմբագիրներ, արուեստագէտներ, դպրոցներու տնօրէններ, բժիշկներ… մօտ 700 ընտրեալ մտաւորականներ ձերբակալուեցան եւ սպանուեցան ամենադաժան եւ ամենավայրագ, թրքավայել ձեւերով եւ միջոցներով:
Մեծ իրաւաբան, նորավէպի իշխան Գրիգոր Զոհրապին գլուխը ջարդեցին հսկայ քարով մը, երբ այդ գլուխը արժանի էր զարդարուելու դափնեպսակով: Դանիէլ Վարուժանին մարմինը յօշօտեցին: Սիամանթօն, Թլկատինցին, Ռ. Սեւակը, Ռ. Զարդարեանը- Երուխանը, Տ. Չէօկիւրեանը, Տ. Քելէկեանը… Կոմիտաս, որուն երաժշտական հանճարը ծանօթ էր եւ գնահատուած օտարներու կողմէ, փրկուեցաւ անոնց միջամտութեամբ, սակայն կորսնցուց իր մտային հաւասարակշռութիւնը եւ մինչեւ իր վախճանումը՝ քսան տարի մնաց Փարիզի հոգեբուժարանի մը մէջ:
Յարգանք անոնց յիշատակին: Հայ դպրոցական աշակերտն ու համալսարանական ուսանողը պարտի միշտ յիշել մեր նահատակները եւ աշխատիլ յանուն արդարութեան իր լուման դնել հայ դատի գանձանակին մէջ:
Յ. Մ.
Ապր 30, 2021 | Հայ մեծեր
1861-1915
Ապրիլեան նահատակներու ամենալուսաւոր, ամենապայծառ անհատականութիւնը՝ Գրիգոր Զօհրապ ծանօթ է գրականութեան մէջ, որպէս «Նորավէպի Իշխան»:
Գրող, ճարտարապետ, փաստաբան, քաղաքագէտ Զոհրապ ծնած է Պոլիս 1861-ին: Նախնական ուսումը ստանալէ ետք Պէշիկթաշի Մաքրուհեանց վարժարանին մէջ, ճարտարապետութեան կը հետեւի եւ կը վկայուի Գալաթասարայի ֆրանսական համալսանէն, ապա Ստամպուլի համալսարանին մէջ կը հետեւի իրաւաբանութեան ճիւղին եւ կը վկայուի 1884-ին:
Եղած է Թուրքիոյ մեծագոյն իրաւաբաններէն մին: Մաս կազմած է Թրքական Փարլամենդին, ինչպէս նաեւ Թրքահայոց Ազգային ժողովին:
Իր գրականութիւնը իրապաշտ է, իր գեղեցիկ պատմուածքներով հետեւած է նորավիպագրութեան եւ կոչուած է «Նորավէպի Իշխան»: Աշխատակցած է «Արեւելք» եւ «Մասիս» թերթերուն: Իր առաջին վէպը եղած է «Անհետացած Սերունդ մը», ապա գրած է «Նարդիկ» վերնագրով վէպ մը, որ մնացած է անաւարտ:
Իր պատմուածքները ամփոփուած են երեք հատորներու մէջ՝
- Կեանքը ինչպէս որ է
- Լուռ ցաւեր
- Խղճմտանքի ձայներ
Տեսնելով հայկական գաւառներուն մէջ հայերու տեղահանութիւններն ու ջարդերը, Թալաթ փաշային ըսած է, «Թալաթ Փաշա, այս եղածներուն համար օր մը պատասխան պիտի տաս», փաշան ըսած է «Որո՞ւ պատասխան պիտի տամ«, Զօհրապ ըսած է «Ինծի՛» եւ ատոր համար ալ հակառակ որ շատ մօտ բարեկամն էր Թալաթ Փաշային, Ապրիլ 24-ի գիշերը ձերբակալուած է, տարուած է Հալէպ, անկէ ալ Ուրֆա դատուելու համար, սակայն ճամբան սպանած են զինք գլուխը խոշոր քարով մը ջարդելով:
Յ. Մ.
Ապր 27, 2021 | Կրթական բլոգ
«Այս առարկան շատ բարդ է»:
«Ես քիմիայի խնդիրները չեմ կարողանում լուծել»:
«Ես թույլ եմ մաթեմատիկայից»:
Մենք հաճախ ենք երեխաներից լսում նման արտահայտություններ, և դա բնական է: Այո՛, բնական է, որ երեխաների մեջ այդպիսի մտքեր են առաջանում: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ մենք՝մանկավարժներս, հաճախ ենք նրանց հիասթափեցնում մեր անզգույշ արտահայտություններով: Մինչդեռ մենք կոչված ենք օգնելու և աջակցելու նրանց, որ հավատան իրենց ուժերին, հաղթահարեն դժվարությունները: (ավելին …)
Ապր 15, 2021 | Կրթական բլոգ
Ողջո՛ւյն, սիրելի՛ ընթերցող:
Այսօր խոսելու եմ գրքերի ծանրակշիռ արժեքի մասին:
Գրքերը հարստացրել, արդիականացրել և փրկել են իմ կյանքը: (ավելին …)
Ապր 13, 2021 | Կրթական բլոգ
Գրեթե 45 տարի է, ինչ աշխատում եմ կրթության ոլորտում: Այս տարիների ընթացքում միշտ սովորել եմ, ուսումնասիրել, փորձել եմ հասկանալ կրթության ոլորտի բացթողումներն ու դժվարությունները: (ավելին …)
Ապր 9, 2021 | Կրթական բլոգ
Պատանեկան տարիքը, որը նույնպես համարվում է ավագ դպրոցական տարիք, ընդգրկում է 15-ից մինչև 17-18 տարեկանը: (ավելին …)