Մարտի 23-ին «Ավետիսյան» դպրոցի բանավեճի ակումբը մասնակցեց    Երևանի ամերիկյան անկյունում անցկացվող  բանավեճին՝ «Հայաստանը և Թուրքիան ունեն համատեղ ապագա»  թեմայով:  Մեր թիմը մրցում էր հ. 198 ավագ դպրոցի բանավեճի  ակումբի դեմ:

Բանավեճը  դատում  էին Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը և «The Beautified Project» խմբի սիրված երգիչ Անդրե Սիմոնյանը:

Մրցույթի ընթացքում ուղիղ կապ հաստատեցին  Չարենցավանի, Կապանի, Մեղրիի, Վանաձորի, Գյումրու  տարբեր դպրոցների  բանավեճի ակումբների  անդամներ, որոնք  բանավեճից հետո հնարավորություն ստացան երգչին և դեսպանին  ուղղելու  իրենց հուզող հարցերը:

Ցուցադրվեց «The Beautified Project» խմբի երգիչ Անդրե Սիմոնյանի նոր տեսահոլովակը,   որը ստեղծվել է  թուրքահայ երգչուհի Սիբիլի և մի շարք  թուրք երաժիշտների հետ համագործակցության արդյունքում:

ԱՄՆ դեսպանը նշեց, որ «Ավետիսյան»  դպրոցի աշակերտներն  իրեն զարմացրին և հիացրին իրենց համոզիչ խոսքով և բանավիճելու հմտություններով: Նա կատարված աշխատանքի և աշակերտների ցուցաբերած արդյունքների  համար շնորհավորեց բանավեճի ակումբի ղեկավար Արևիկ  Խաչատրյանին:

9-րդ դասարանի աշակերտուհի Լուսինե  Եղիազարյան