IMG_07702014 թ. հոկտեմբերի 8-ին Երանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցավ «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի «Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոց և համայնքային կենտրոն» կրթօջախի բացման պաշտոնական արարողությունը:
Այդ օրը տոնական էր կրթօջախի տարեգրության մեջ:
1999 թվականից դպրոցը գործում էր նույն վարչական շրջանի տարածքում՝ խորհրդային տարիներին կառուցված տիպային մանկապարտեզի շենքում: Իսկ այս տարվա սեպտեմբերի 1-ից կրթօջախը տեղափոխվեց 7 մասնաշենքից բաղկացած նորակառույց համալիր:
Դպրոցի պաշտոնական բացումը իրենց ներկայությամբ պատվեցին ՀՀ նախագահIMG_0820 Սերժ Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, դպրոցի բարերար Էդվարդ Ավետիսյանը տիկնոջ՝ Փամելա Ավետիսյանի հետ, ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը, ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ վերապատվելի Մկրտիչ Մելքոնյանը, Հայ Ավետարանական եկեղեցու և Հայ Ավետարանչական ընկերակցության ծառայողներ և աշխատակիցներ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տեր Վարդան վարդապետ Նավասարդյանը, միջազգային, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ:
IMG_0853Դպրոցի բակում ՀՀ Նախագահին դիմավորեցին ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը, ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, վերապատվելի Մկրտիչ Մելքոնյանը, դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանը և այլք:
ՀՀ նախագահին աղ ու հացով դիմավորելուց հետո տեղի ունեցավ Գրիգոր և Պիաթրիս Պիլեզիքեանների անվան նախակրթարանի մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին հետևեց «Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների դպրոց»-ի բացումը: Նորամուտի ժապավենը կտրելուց հետո գլխավոր մուտքի նախասրահում նախագահի մուտքը դպրոց ողջունեց կրթօջախի պարախումբը:
Դպրոցում շրջայցի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը եղավ լաբորատորիաներում, առարկայական կաբինետներում, մեծ մարզասրահում, դասասենյակներում, ծանոթացավ
ուսումնառության համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև շինարարության և շահագործման փուլերում էներգախնայող և բնապահպանական մաքուր տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացված աշխատանքներին:IMG_0875

Այնուհետև դպրոցի 300-տեղանոց դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն:

Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ վերապատվելի Մկրտիչ Մելքոնյանը:
Ելույթ ունեցան ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն:
IMG_1102ՀՀ Նախագահը հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար դպրոցի բարերար Էդվարդ Ավետիսյանին պարգևատրեց «Մովսես Խորենացի» մեդալով:
Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար՝ Էդվարդ Ավետիսյանը կարևորեց ցուցաբերվող աջակցության նշանակությունը աճող սերնդի հայեցի կրթությանն ու դաստիարակությանը:
Բարերարի կինը՝ Փամելա Ավետիսյանը, կրթահամալիրին դաշնամուր նվիրեց (ռոյալ): Հանդիսությունը շարունակվեց կրթահամալիրի սաների ելույթներով:IMG_1440
Նույն օրը երեկոյան Հայ Ավետարանչական ընկերակցության հայաստանյան ներկայացուցչությունը պաշտոնական ընթրիք տվեց դպրոցի բացման կապակցությամբ Երևան ժամանած հյուրերի, հայաստանյան և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչիների համար:
Ընթրիքի ժամանակ ելույթ ունեցավ աշխարհում հաշմանդամների միակ »Փարոս« կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար Ռաֆֆի Միքայելյանի ղեկավարությամբ:
Պաշտոնական ընթրիքի մասնակիցներին ողջունեց ԱՀԱԸ նախագահ Հովսեփ Զերոնյանը:
IMG_1491Ներկաները մեկ անգամ ևս շնորհավորեցին Հայ Ավետարանչական ընկերակցությանը, բարերար Էդվարդ Ավետիսյանին, ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանին, դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանին և ամբողջ ուսուցչական կազմին՝ դպրոցի նորակառույց համալիրի բացման կապակցությամբ: